Նորայր Գրիգորյան

հայ բանաստեղծ

Նորայր Արարատի Գրիգորյան (1958, Ներքին Բազմաբերդ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)։

Քաղվածքներ

խմբագրել
դուդուկի նվագը արտագաղթից է։
Այդ երկրի հողը էն հին կավից է,
հողի ծաղիկը թափառող թախիծ է[1]։
ե՛տ նայիր ցամքած քո առուներին,
ուր խայտաբղետ ձկների երթ էր։
Հայրենիք կապույտ. ոտքերի ճռռոց ու լքված բերդեր,
ե՛տ նայիր բարդու ճերմակ կոնքերին,
ուր թռչունների շլացնող երթ էր։
Հայրենիք դեղին. խառնաշփոթ ու մահվան հերթեր,
ե՛տ նայիր ընկնող քո ասուպներին.
Աստված երկնքում մենակ ու մեղկ էր[1]։
  • - Ես ապրում եմ երկու բառերի արանքում ընկած տարածության մեջ, ո՞ր բառերի՝ չեմ ասի, որովհետև բոլորը գիտեն[2]։
  • Ծեր զինվորները ծաղկած ծառեր են կապույտ լեռներում,
նրանք ամեն օր պտղավորվում են փամփուշտներով տաք,
և նրանց տխուր, բայց նվիրական, մաքուր հուշերում
վերջին փամփուշտը լուռ խլրտում է իրենց կրծքի տակ[3]։
  • Սահմանադրությունից ինձ շորեր կարեցի,
Թղթե շորեր՝ սև տառերով,
Գլխատառերով[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նորայր Գրիգորյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: