«Ոսկե ամպ», Հրաչյա Հովհաննիսյանի հուշագրական վիպակը, հրատարակվել է 1984 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մանկության տարիներին մեզ ասում են.
-Այ, այն աստղը քոնն է, լավ նայի՛ր, ճանաչի՛ր։
Իսկ երբ ալեհեր ենք, մանկության կախարդանքի ուժով մենք նորից հավատում ենք, որ ամեն մարդ իր աստղն ունի, որ բնավ էլ այդ աստղը չի ընկնում երկնքից, եթե նույնիսկ մարդը երկրի վրա մահացել է։ Չէ՞ որ նրա հոգին, նրա անունն ու հիշատակը կան։ Կա նաև, ուրեմն, նրա աստղը։
  • Այս գիշեր, մի ամբողջ ձիգ ու խորունկ գիշեր, ականջներիս մեջ պահած բնության հազիվ լսելի, անվերջանալի շշուկը, ես նայում եմ նրանց` նարնջագույն, դեղին, ոսկե, կապույտ, սպիտակ, զմրուխտի, մանուշակագույն աստղերին, որ շաղ տված մարջանի պես բոցկլտում, հուրհրատում են երկնքի վիթխարի, սև թավիշ պաստառի վրա, և նրանք ինձ համար աստղային անուններ չեն կրում, նրանք ևս նայում են ինձ, հետևում երկրային իմ կյանքի ընթացքին, մռայլվում իմ սխալներից, ներում իմ մոլորությունները, ժպտում իմ բարի գործերին...
Այս գիշեր ես իմ պատանեկության աստղերի հետ եմ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հովհաննիսյան Հ. Կ., Ոսկե ամպ, 1984։