Ոստանի վերջին ճամփորդությունը

«Ոստանի վերջին ճամփորդությունը», հայ արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանի վիպակը։

Քաղվածքներ

խմբագրել
  • Աշխարհն էստեղ մեղք չունի, լավ ու վատ երկրներ էլ չկան, ամեն ինչ մարդու միջից է, ճակատագիր էլ չկա, ամեն մարդ ինքն է իր բախտի տերը, ինքն է քար քցում իր բախտին, ուրեմն թող ինքն էլ քարը վերցնի իր ճանապարհից։
  • Կյանքը կատակերգություն է, մենք՝ խեղկատակներ․․․
  • Մարդը, իհարկե, ազատ պետք է լինի, բայց գոնե մի թռչունի չափ լինի, իսկ թռչունները, որ թռչում են, որ ձմեռելու համար ու կերի ետևից ընկած կարող են թռչել ուր ուզեն, աշխարհը շուռ էլ գա, թևակոտոր լինել ու ընկնել էլ լինի, գալիս բույն են դնում հարազատ հարկի տակ։
  • Գանք այն խաղերին որոնք կապված են փող շահելու հետ։ Կյանքի ո՞ր օրենքի վրա են դրանք հիմնված։ Ռիսկի ու շահի։ Այսինքն երկու բառ, երկու օրենք և ոչ թե մեկը։ Իսկ մենք միայն առաջինին ենք հետևում, երկրորդի տեղը չգիտենք ու կարծում ենք շահը ռիսկի պարգևն է։ Ոչ հազար անգամ ոչ։ Շահը շահ է մնում և ռիսկի հետ կապ ունի այնքանով, որ կյանքն ու խաղը մեր ներվերը խուտուտ տալու համար երբեմն դրանք իրար կողք են դնում։ Ժողովուրդը վաղուց է դա հասկացել, դրա համար էլ գոյություն ունի «խոհեմ ռիսկ» կամ «խելացի ռիսկ» արտահայտությունը։ Այսինքն՝ ժողովուրդը քեզ ասում է՝ եթե ուզում ես ռիսկի դիմել ու շահել, խոհեմ եղիր։
  • Անդորրն էլ շեմն է, եթե ոչ երջանկության, ապա ինքն իր հետ հաշտության։ Մարդը որ վերելքների ու անկումների ճանապարհ է անցնում, երբ մի օր քաղցրն է համտես անում, մի օր էլ՝ դառը, սոսկ կյանքի փորձ է կուտակում, որպեսզի մահից չվախենա։ Ահա թե ինչու մշտապես թշվառության մեջ գտնվողները ինքնասպան չեն լինում, յուրաքանչյուր կամավոր նահատակ գոնե մի անգամ իր չափով, իր քիմքին համապատասխան եդեմանակ խնձոր է ճաշակել։

Աղբյուրներ

խմբագրել