Չարլզ Կալեբ Կոլտոն (անգլ.՝ Charles Caleb Colton, 1780 – 1832), անգլիացի գրող, գրականագետ, հոգևորական, արվեստի կոլեկցիոներ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարմնի գեղեցկությունը կարող է հրապուրել իսկական երկրպագուների, սակայն նրանց պահելու համար պահանջվում է հոգու գեղեցկություն[1]։
  • Մեր դժբախտությունների զգալի մասն ավելի տանելի է, քան դրանց առթիվ մեր բարեկամների մեկնաբանությունները[2]։
  • Խորհրդածեք առանց շտապելու, բայց գործեք վճռականորեն, զիջեք մեծահոգաբար, բայց դիմադրեք հաստատուն կերպով[3]։
  • Եթե առարկելու համար լուրջ փաստարկներ չունեք, ավելի լավ է ոչինչ չասել։ Թույլ պաշտպանությունը սոսկ մեծացնում է հակառակորդի ուժերը, իսկ լռությունն ավելի քիչ է վնասում, քան անհմուտ պատասխանը[4]։
  • Ճշմարտության լավագույն բարեկամը ժամանակն է, նրա վատթարագույն թշնամին՝ նախապաշարմունքը[5]։
  • Ամենաամուր բարեկամությունը գրեթե միշտ առաջանում է ընկերների համար ծանր ժամանակներում[6]։
  • Ալկոհոլը մարդուն դարձնում է մարդասպան և գող[7]։
  • Պատանեկության ժամանակվա շռայլանքները ծերության պարտամուրհակն են, որով ստիպված ես վճարել երեսուն տարվա տոկոսներով[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 78։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 113։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 230։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 289։
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 383։
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 461։
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 611։
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 691։