«Պարմի մենաստանը» (ֆր.՝ La Chartreuse de Parme), ֆրանսիացի գրող Ստենդալի ստեղծագործություններից մեկը։ Տպագրվել է երկու հատորով 1839 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամենախելացի քաղաքականությունը խստությունն է։
  • Սա ոչ թե կյանք է, այլ մահվան դեմ պայքար։
  • Չգիտեր, թե ինչ բան է սերը, մինչդեռ դրա համար էլ ավելի էր սիրված։
  • Մի թույլ կողմ ունի՝ ուզում է սիրվել։
  • Ես պետք է ավելի երջանիկ լինեմ, քան ուրիշները, որովհետև ունեմ այն, ինչ չունեն ուրիշները։
  • Ապագայի ամեն մի գուշակություն կանոնազանցություն է և իրադաձությունը փոխելու վտանգ է պարունակում։
  • Հաճախ նա ստիպված էր բարձրացնել գլուխը, որպեսզի արցունքները չընկնեն թղթի վրա։
  • Քաղցր հոգեվիճակ, որին սեր անունն են տալիս…
  • Կողմնակի կարելի է անվանել նրան, ով ոչինչ չի իմանում մեր ամենանվիրական շահագրգռությունների մասին և որին տարին մեկ անգամ ես տեսնում։
  • Արքունիքների անողոք թշնամին՝ ձանձրույթը։
  • Պալատականները, որոնք իրենց հոգու խորքում տեսնելու ոչինչ չունեն, ուրիշ ամեն ինչի նկատմամբ ուշադիր են։
  • Ինչ կարող է անել հարգված մի բարեկամի հավատարմությունը, երբ սիրտդ խոցել է այն անձը, որին գերադասել ես այդ բարեկամից։
  • Թույլ մարդիկ նեղսրտում են և պատրվակ են փնտրում որևէ մեկի վրա բարկանալու։
  • Նախ ես եմ թույն գործադրել, և ահա ինքս եմ թույնից մեռնում…
  • Գործերը սովորեցնում էին ճանաչել մարդկանց չարությունը։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պարմի Մենաստանը հոդվածը նաև Վիքիպեդիայում: