Պարմի մենաստանը
«Պարմի մենաստանը» (ֆր.՝ La Chartreuse de Parme), ֆրանսիացի գրող Ստենդալի ստեղծագործություններից մեկը։ Տպագրվել է երկու հատորով 1839 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ամենախելացի քաղաքականությունը խստությունն է։
- Սա ոչ թե կյանք է, այլ մահվան դեմ պայքար։
- Չգիտեր, թե ինչ բան է սերը, մինչդեռ դրա համար էլ ավելի էր սիրված։
- Մի թույլ կողմ ունի՝ ուզում է սիրվել։
- Ես պետք է ավելի երջանիկ լինեմ, քան ուրիշները, որովհետև ունեմ այն, ինչ չունեն ուրիշները։
- Ապագայի ամեն մի գուշակություն կանոնազանցություն է և իրադաձությունը փոխելու վտանգ է պարունակում։
- Հաճախ նա ստիպված էր բարձրացնել գլուխը, որպեսզի արցունքները չընկնեն թղթի վրա։
- Քաղցր հոգեվիճակ, որին սեր անունն են տալիս…
- Կողմնակի կարելի է անվանել նրան, ով ոչինչ չի իմանում մեր ամենանվիրական շահագրգռությունների մասին և որին տարին մեկ անգամ ես տեսնում։
- Արքունիքների անողոք թշնամին՝ ձանձրույթը։
- Պալատականները, որոնք իրենց հոգու խորքում տեսնելու ոչինչ չունեն, ուրիշ ամեն ինչի նկատմամբ ուշադիր են։
- Ինչ կարող է անել հարգված մի բարեկամի հավատարմությունը, երբ սիրտդ խոցել է այն անձը, որին գերադասել ես այդ բարեկամից։
- Թույլ մարդիկ նեղսրտում են և պատրվակ են փնտրում որևէ մեկի վրա բարկանալու։
- Նախ ես եմ թույն գործադրել, և ահա ինքս եմ թույնից մեռնում…
- Գործերը սովորեցնում էին ճանաչել մարդկանց չարությունը։
Աղբյուրներ
խմբագրել- Ստենդալ «Պարմի Մենաստան»։ grqamol.am (հուլիսի 29, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։