Պերճ Զեյթունցյան

հայ հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ

Պերճ Արմենակի Զեյթունցյան (հուլիսի 18, 1938, Ալեքսանդրիա, Եգիպտոս - օգոստոսի 21, 2017, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989)։

Քաղվածքներ

խմբագրել
  • - Ես չեմ ուզում մեռնել… Ինձ ստիպեցին…
Միայն այժմ ամեն մարդ հասկացավ։ Յուրաքանչյուր տասից մեկը պիտի մեռներ, տասներորդը, քսաներորդը, երեսուներորդը… Իսկ ընդամենը յոթանասուն հոգի էին։ Ուրեմն, յոթ հոգի պետք է մեռնեին...
Տասը, քսանը, երեսունը…
«Յուրաքանչյուր տասից մեկը»
  • Եթե հանկարծ ականջիս շշնջաս…Ու եթե հանկարծ քո բառը ծնվի…Չթաքցնես…Անպայման կասես…Թող դա լինի ամենասովորական բառը…Բայց կլինի ամենալավագույնը իմ լսածներից…Ամենաանծանոթը…Ուզում ես…Շատ էիր ուզում…Մի րոպե լռենք…Գուցե իսկապես ամեն ինչ հասկանանք…[1]
«Ամենատխուր մարդը»
  • Ստրաուդը գիտեր,որ սա էր իր վերջը։ Հենց այն օրվանից, երբ կյանքում առաջին անգամ զգաց, որ սիրում է։ Երբ հասկացավ, որ ընդհանրապես ինչ-որ մի տեղ նաև երջանկություն կա։ Ախր ի՞նչ գործ ուներ երջանկության հետ։ Երջանկություն…Ինչ տարօրինակ բառ է…[1]
«Ամենատխուր մարդը»

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պերճ Զեյթունցյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: