Ջոն Գոլսուորսի
Ջոն Գոլսուորսի (իսպ.՝ John Galsworthy, օգոստոսի 14, 1867, Քինգսթոն Հիլլում — հունվարի 31, 1933, Լոնդոն), անգլիացի արձակագիր և դրամատուրգ։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդկանց հարգելը հարգանք է ինքն իր նկատմամբ[1]։
- Բարությունը մի հատկանիշ է, որի շռայլությունը չի վնասում[2]։
- Հումորը մի կորցնի։ Մարդու համար նա նույնն է, ինչ բուրմունքը վարդի համար[3]։
- Արդարությունը մի մեքենա է, որը այն բանից հետո, երբ նրան տալիս են սկզբնական մեկնարկ, գործում է ինքն իրեն[4]։։
- Խոչընդոտներից վախեցող սերը սեր չէ[5]։։
- Միակողմանի ինքնագոհությունը համատեղ կյանքի անհուսալի հիմք է, որովհետև վիրավորում է մյուս կողմին[6]։
- Ով վախեցել է մեկ անգամ, կվախենա նաև մյուս անգամ[7]։
- Ամենավնասակարը այն հաստագլուխն է, որին խելքահան են արել[8]։
- Հե՜յ աշխարհ՝ սքանչելի, տարօրինակ, խառնաշփոթ, քաղցր ու դառը աշխարհ. անհունորեն հետաքրքրական, մի բախտախաղ՝ հոգ չէ՜, թե ինչպիսի թուղթ է ընկել քեզ տվյալ րոպեին[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 66։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 72
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 242
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 426
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 491
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 515
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 626
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 631
- ↑ Ջոն Գոլսուորսի. «Գեղեցկությունը չի կարող մխիթարել, եթե հոգին դուրս է մնում նրանից»