Ռոմանտիղմ

Ռոմանտիղմ Էլիզա Մխիթարյանի առաջին գիրքը, որում ներառված են կարճ պատմվածքներ

«Ռոմանտիղմ», արձակագիր Էլիզա Մխիթարյանի առաջին գիրքն է։ Գրքում ներառված են կարճ պատմվածքներ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեռնող զգացմունքների վերջին հանգրվանն օտարությունն է, իսկ օտարանալուց առաջ չեն պայմանավորվում։
  • Ցերեկը թույլ է։ Ցերեկը թողնում է իրեն կուլ տան, ցերեկը մարդիկ դպրոցում են, համալսարանում, աշխատավայրում և ժամանակ չունի կյանքն իրենցով զբաղվելու։
  • Նայել երկնքին միշտ, որովհետև երկնքում սխալները քիչ են։ Նայել երկնքին ու աղոթել ծաղիկների հետ, ծաղիկների համար։ Ծաղիկները մեզ երբեք չեն լքում, ծաղիկները մեզ հետ են միշտ, անգամ երբ հոգին զատվում է մարմնից և սիրելիդ շրջվում է, ծաղիկները շիրիմիդ են։
  • Ես երազում եմ լողալ քո սենյակի առաստաղում։ Ես ուզում եմ լինել դու և չբացատրել ոչ մի բան։ Բացատրելուց, դրանից է սերը խամրում, վառվող զգացմունքի մեջ սիրուց շատ երևակայություն պիտի լինի։
  • Կյանքն իրոք անհեթեթ կլիներ, եթե պատահականություններն իրոք լինեին պատահականություններ։
  • Հիասթափությունը զարհուրելի հիվանդություն է։
  • Մենք՝ մարդիկս, մի համր ու խուլ սովորություն ունենք՝ հավատալ առաջին անգամների հարատևությանը։ Քավ լիցի, առաջին անգամները հազվադեպ են դառնում միակը։
  • Ես ամսաթվերին չեմ հավատում, կարևորն այն է, որ ինչ-որ պահից ես սկսեցի հավատալ ինքս ինձ։
  • Սենյակի պատերը խոր հոգոց հանեցին, որովհետև անտարբերությունը վերածվել էր երակների, ու պատերին ճաքեր էին առաջացել։ Տունը քանդվում է։
  • Որբանոցում բոլորս հավասար էինք։ Դպրոցում ինձ հայերենի ուսուցչուհին շատ էր սիրում, բոլորից շատ։ Որբանոցում բոլորից շատ չկար։ Բոլորիս ճաշը հավասար էր։ Բոլորիս ցավը հավասար էր։ Սկզբում կողքինիս ճաշը աչքիս շատ էր թվում, իսկ հետո համակերպվեցի թվալու հետ։ Մի անգամ ճաշս բերեցին, հետո հետ տարան. Ասացին` քեզ շատ էր լցվել, իսկ որբանոցում բոլորից շատ չկա...
  • Երջանիկ պարոնները կին են սիրում, իսկ կանայք՝ երջանիկ պարոններին։
  • Դրսում ամեն ինչ կարող է փոխվել, ու եղանակները կարող են անվերջ հաջորդել իրար, բայց ներսումդ ինչ-որ բան պիտի հաստատ անփոփոխ պահես։
  • Հետաքրքիր է, չէ՞, աշխարհի միակ մանուշակագույն աչքերով շունն իմն է, իսկ նա կարոտել է քեզ՝ հասարակ շագանակագույն աչքեր ունեցող երիտասարդիդ։
  • Սիրահարությունը հեշտ է գողանալ, որովհետև դրանից շատ կա։ Փողոցներում, սրճարաններում, համալսարաններում և դպրոցներում, նույնիսկ այնտեղ, ուր սեր երբեք չի եղել, սիրահարություն կա։ Մարդկանց համար որևէ բան խորապես զգալը դժվար է, այդ պատճառով մենք նախընտրում ենք այն, ինչ հեշտ է։ Կամ չենք նախընտրում, և օրերից մի օր որևէ սրճարանում մեզ կհանդիպի մեկ այլ Հեսսե ու կգողանա մեր խորքը։
  • Պետության անունից հիմա խոսում են բոլորը։ Եթե մի օր պետությանը հերթ տան խոսքի, կսկսի նորմալ, մեր ուզածի նման աշխատել։

Աղբյուրներ

խմբագրել