Ժան-Ժակ Ռուսո
(Վերահղված է Ռուսոից)
Ժան-Ժակ Ռուսո (ֆրանսերեն՝ Jean-Jacques Rousseau, հունիսի 28, 1712 — հուլիսի 2, 1778), ֆրանսա-շվեյցարացի փիլիսոփա, գրող և երգահան, որի քաղաքական մտքերը ազդել են Ֆրանսիական Հեղափոխության, ինչպես նաև ազատամիտ, պահպանողական և սոցիալիստական տեսությունների հիման վրա։
Քաղվածքներ
խմբագրել- Ժամանակի լավ օգտագործումը ժամանակը դարձնում է ավելի թանկարժեք[1]։
- Գրեթե բոլոր գործերում ամենադժվարը սկիզբն է[2]։
- Համբերությունը դառն է, բայց քաղցր է նրա պտուղը[3]։
- Աշխատիր, որպեսզի հաճույք վայելես[3]։
- Ճշմարտասեր հոգին ճշմարտության գլխավոր զենքն է[4]։
- Օրենսդիր իշխանությունը պետության սիրտն է, գործադիր իշխանությունը՝ նրա ուղեղը[5]։
- Յուրաքանչյուր պայմանագիր ավելի շուտ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն[6]։
- Չի կարելի պատվազրկել նրան, ով մահից չի վախենում[7]։
- Քիչ իմացող մարդիկ ընդհանրապես շատ են խոսում, իսկ նրանք, ովքեր շատ գիտեն, քիչ են խոսում[8]։
- Եթե փառամոլությունը որևէ մեկին երջանիկ է դարձրել, ապա այդ որևէ մեկը հավանաբար հիմար է եղել[9]։
- Հիմարներն ամոթխած չեն լինում[10]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 11. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 15. ISBN 99941-807-0-3.
- ↑ 3,0 3,1 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 16. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 28. ISBN 99941-807-0-3.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 59.
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 289։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 282։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 147։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197։