Սասնա ծռեր
«Սասնա ծռեր», հայ ազգային էպոս՝ դյուցազնավեպ, ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»[1]։
«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն։ Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թվականին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թվականին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի)։ Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով։ 1939 թվականին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին։
Քաղվածքներ «Սանասար և Բաղդասար» ճյուղից
խմբագրել- Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.
- Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,
- Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ։
- Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ։
- Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,
- Կռապաշտ թագավորն ասաց.
- — Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ.
- Հետ քեզ պայման կը կապենք։
- Դու քո աղջիկ տուր ինձ,
- Ես էլ քենե հարկ չեմ ուզի.
- Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի,
- Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է։
- Սանասար մեկ սիլա կպցուց դահճի էրեսին.
- Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։
- Մեկէլներ որ տեսան, թողին փախան։
- Սանասար էդտեղ էրդում արեց.
- — Հացն ու գինին, տեր կենդանին.
- Էդ ջրի ակ որտեղ էղավ,
- Էրթանք, էնտեղ մեր տուն շինենք,
- Էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։
- Սանասար էնքան զորեղ էր.
- Որ օր տասըն տան տեղ կը փորեր,
- Էն մեկէլն էլ զփետեր կը բերեր.
- Ու բանվածքըն էրկուսով կը շինեին։
- Քանց էդա ավել էլ ի՞նչ անուն։
- Որ դու ասիր՝ սասուն քարեր,
- Քարե սան սուն եք զարկե,
- Մեր բերդի անուն էդավ Սանսուն,Սասուն։
- Մեր տան անուն՝ Սասնա տուն։
- Ու էն բերդի անուն կոչվավ Սասուն,
- Էն տան անուն մնաց Սասնա տուն։
- Բաղդասար էլավ, զիր կին առավ, գնաց Բաղդադ,
- Սանասար մնաց Սասուն։
- Բաղդասար անորդի մնաց։
- Սանասարին, աստված էտու,
- Լաճ մի էլավ, անուն էդին Վերգո։
- Քանի մի տարի վերա անցավ,
- Սանասարին էրկու տղա էլ էլավ,
- Մեկի անուն էդին Ձենով Հովան,
- Մեկի անուն՝ Մհեր։
Քաղվածքներ «Մեծ Մհեր» ճյուղից
խմբագրել- Բաղդադու Խալիֆային մոտիկ մա՛րդ մի կար.
- Մըսրա Մելիք անունով մա՛րդ մի կար։
- Մըսըր էնոր ձեռն էր– Մելիք Մըսըր կը նստեր։
- Էն իմացավ Սանասարի մեռնել,
- Էլավ, էկավ վեր Սասնա,
- Խարջ ու խարաջ կապեց Սասնա քաղքին։
- Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,
- Յոթ շենք էղավ իր բոյ։
- Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
- Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
- Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
- Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
- Արե՛ց էնոր էրկու կտոր։
- Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։
- Ասաց.— Թե ես մեռնեմ՝
- Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի.
- Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։
- Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։
- Մատներ կտրին, արուն արնի խառնեցին,
- Պայման դրին, էղան աղբեր։
- Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց.
- Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։
- Ժամանակ մի վրա անցավ, Մըսրա Մելիք մեռավ։
- Իսմիլ Մհերից մնաց էրեխով,
- Ղսրըղներ Քուռկիկ Զալալուց բռնեցին։
- Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։
- Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
- Արմաղանին տղա էլավ։
- Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
- Տղան որ տուն բերին,
- Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։
Քաղվածքներ «Սասունցի Դավիթ» ճյուղից
խմբագրել- Իսմիլ խաթուն Դավթի վերա շատ խնդացավ։
- Զծիծ էտուր Դավթին։
- Դավիթ էնոր ծիծ վերուց։
- Ժամանակ մի Դավիթ ծիծ կերավ։
- Օր մէլ Դավիթ էնոր ծիծ չըծըծեց։
- Իսմիլ խաթուն ասաց.— Դավիթ, տըղա,
- Ուղարկեմ քեզ՝ կ’էրթա՞ս Սասուն քո հրողբրանց։
- — Հրողբե՞ք ունիմ,— ասաց— ինչի՞ չեմ է՛րթա։
- Քարայրի բերնից Դավիթ էն ժայռ վերցուց, քցեց,
- Առավ Քեռի Թորոս, Ձենով Հովան, Վերգո,
- Մըտավ մեջ քարայրին։
- Հրողբոր կնիկ ասաց.– «Տանեմ, գյուխ լվամ,
- Դավիթ գա՝ ջո՛ւր լցի վեր իմ գլխուն.
- Որ Դավիթ իմ մարմին տեսնա՝
- Էնոր սիրտ տի մեղավորնա,
- Տի գա հետ իմ ձեռաց»։
- Դավիթ մըզրախ քաշեց ու ընկավ մեջ,
- Էդ զորք բոլոր ջարդ ու փշուր արեց։
- Զժողովուրդ, կնիկ, աղջիկ,
- Քաղքեն տարած ալան-թալան հետ դարձուց...
- Դավիթ քշեց, գնաց, ասաց.
- — Ջանըմ, ես տի խաբա՛ր անեմ ու նո՛ր տէրթամ։
- Գնաց, էլավ Լեռա սարի գլուխ, կանչեց.— «Էհե՜յ*,
- Ով քընած է՝ արթուն կացեք,
- Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
- Ով թամբեր է՝ զենքե՛ր կապեք,
- Ով կապեր է՝ էլե՛ք, հեծեք.
- Չ’ասեք Դավիթ գող գող էկավ,
- Գող-գող գընաց»։
- Ձենով Հովան էլի՛ քնավ։
- Մեկ է՛լ էրազ տեսավ.
- Մըսրա աստըղ շա՛տ էր պայծառ.
- Սասնա աստըղ խավարե՛ր էր, հա՛, կը հանգչեր։
- Էրկու գիշեր ու էրկու օր էդ թոզ կանգնեց Դավթի վերա։
- Մելիք ասաց.– Դավի՛թ, հալա կենդանի՞ ես,
- Հող էիր, քեզ հող դարձուցի։
- Դավիթ ասաց.– Մելիք, կենդանի՛ եմ.
- Էսիկ էրկու, մեկ էլ զարկի։
- Կըտրեց քառսուն ջաղացի քար,
- Կըտրեց քառսուն գոմշու կաշին,
- Կըտրեց հըրեշ Մըսրա Մելքին,
- Կըտրեց ճակտից, ոտքերուց դուրս էլավ
- Ու յոթ գազ էլ մտավ գետին,
- Գնաց հասավ սև ջուր։
- Դավթի արած կտրճություն ամեն տեղ պատմեցին,
- Ասին.— Դավիթ իր հոր ուխտ արավ՝
- Մըսրա Մելիք սպանեց,
- Սասուն ազատեց։
- Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ։
- Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ,
- Դե՛, ջահել տղա էր, չդիմացավ,
- Ձեռ թալեց, զԽանդութ խանում կիք մի գրկեց,
- Թև էթալ վիզ, ճակատ պագեց,
- Սիրտ չըհովացավ.
- Մեկ էլ՝ էրես պագեց,
- Էլի սիրտ չըհովացավ...
- Յոթ տարին լրացավ, Դավիթ չէկավ։
- Մհեր իր մորն ասաց.
- — Ի՛մ մեր, իմ հեր ո՞ւր է.
- Էրեխեք ինձի կ’ասեն՝
- Դու հեր չունես, բիճ ես,
- Ինձի հեր չկա՞, էրթամ ետև.
- Իմ հեր ո՞ւր է գնացե։
- Մերն ասաց. — Քո հեր Դավիթն է.
- Գնացե Գյուրջիստան էրկիր,
- Քառսուն փահլևաններուն պսակի, գա.
- Մեկ ոսկե բազբանդ էլ տվե,
- «Օրհնյա՛լ, բարերար աստված,
- Քո հրամանքն էր շատ.
- Հրաման էնես՝ Գաբրիել հրեշտակ վար իջներ,
- Հեր, տղեն մե-մեկից հետ կտրեր»։
- Լացեց, հասավ Դավթի ձեռք պագեց, ասաց.
- — Իմ հեր դո՞ւն ես, ես քե մեղա։
- Դավիթ կանչեց, ասաց.
- — Մհե՛ր, որ դու հետ ինձի կռիվ արիր,
- Ինձի ամանչեցրիր,
- Կանչեր եմ քաղցրիկ աստված,
- Անմահ ըլնիս, անժառանգ։
- Չուր Չմշկիկ Սուլթան կը գար,
- Էնոր աղջիկ առավ նետ-աղեղ,
- Էկավ էդ էղեգներու մեջ, պահ մտավ։
- Դավիթ որ լողանալու հետ էր,
- Էդ աղջիկ գողտուկ էլավ՝
- Թունավոր նետով էզար Դավթին,
- Որ էզար մեջքին, ծակեց,
- Սրտեն ինի էտու դուրս։
Քաղվածքներ «Մհեր Փոքր» ճյուղից
խմբագրել- Մհեր էլավ, Թուր Կեծակին քաշեց,
- Գնաց խառնվավ զորքին.
- Աջու էզար, ձախու էզար,
- Ո՛չ զորք թողեց, ո՛չ զորական,
- Ինչ որ կար, բոլոր կոտորեց, ասաց.
- — Էս իմ հոր փոխ։
- Մհեր գնաց, էն քառսուն փահլևանի քուր՝
- Մարդակեր պառավին գտավ,
- Մեկ ճըլխտրիկ էզար, գլուխ թռուց...
- Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին,
- , տարավ Սասնա տուն.
- Էկավ, տեսավ՝ հրողբեր մեռած.
- Էդ քարին Վանա քար կ’ասեն։
- Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
- Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
- Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
- Թուր որ էզար քարին,
- Քար էրկու կողմեն փեղկվավ,
- Ինք, իր ձին գնացին մեջ.
- Քար էկավ, իրար կպավ։
- Քեռի Թորոս կսկծուց մեռավ,
- Որ իմացավ Մհերի փակվել։
Քաղվածքներ «Վերջերգ» բաժնից
խմբագրել- Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝
- Հսկա մարդ մի էդտեղ նստած.
- Հովիվ կը հարցու.
- — Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։
- Մհեր կը դառնա՝ կ’ասի.
- — Ես որ էլնեմ էստեղեն,
- Հողն ինձ չի պահի։
- Քանի աշխարք չար է,
- Հողն էլ ղալբցեր է,
- Մեջ աշխրքին ես չեմ մնա։
Ծանոթագրություններ
խմբագրել