Սեմուել Սմայլս
Սեմուել Սմայլս (անգլ.՝ Samuel Smiles, դեկտեմբերի 23, 1812 — ապրիլի 16, 1904), շոտլանդացի գրող և բարեփոխիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Աշխատանքը մեր գոյության օրենքն է, մարդկանց ու ազգերի առաջ տանող ամենամեծ սկզբունքը։ Մարդկանց մեծամասության համար աշխատանքը անհրաժեշտ մի բան է, որից կախված է նրա կյանքը։ Այսպես թե այնպես բոլորս էլ պարտավոր ենք աշխատել, որպեսզի արժանավայել կյանք վարենք[1]։
- Աշխատանքը կարող է լինել մի ծանր բեռ ու պատուհաս, սակայն փառք ու պատիվ բերել մեզ։ Առանց աշխատանքի ոչինչ չի կարելի ստեղծել։ Մեր մեջ եղած ամեն ազնիվ ու լավ բան ստեղծվում է աշխատանքով։ Եթե աշխատանքը ոչնչացվեր, բարոյական մահ կհասներ մարդկությանը[2]։
- Աշխատանքը կարգապահության վարժեցնող մի միջոց լինելով, կարող է բնավորության կրթիչների շարքը դասվել։ Աշխատանքը եթե անմիջական մի արդյունք էլ չտա, ավելի օգտակար է, քան դատարկությունը, քանի որ մարզում է մեր ձեռքերը, մեր միտքը, ուրեմն և մեզ՝ մարզում, պատրաստում է մի արգասավոր գործի համար։ Աշխատանքի սովորությունը վարժեցնում է կարգապահության, ստիպուն է խնայել ժամանակը և իմաստաբար բաժանել այն[2]։
- Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ։ Աշխատասեր ու ջանասեր լինել երիտասարդ հասակում՝ նշանակում է ձեռք բերել հաստատուն բնավորություն, որը նշանակում է հարատև ուշադրության և տոկունության համար անհրաժեշտ հատկություն և կամքի կորով։ Իսկ դրանցով կարելի է հաղթահարել ամեն ինչ[3]։