Տաղանդի ծնունդը
«Տաղանդի ծնունդը», Հրանտ Թամրազյանի կողմից Շիրվանզադեի ստեղծագործության վերլուծությունն է առանցքային ուղղություններով։
Քաղվածքներ
խմբագրել- Կովկասյան լեռնապարի ստորոտում` փոքրիկ բլրաշարի վրա, փռված է մի հինավուրց քաղաք։ Ժամանակին այս քաղաքը Արևելքում և Արևմուտքում հռչակված էր աշխույժ առևտրով, մետաքսագործությամբ, արհեստներով և կախարդիչ բնությամբ։ Շամախի քաղաքում է ծնվել Շիրվանզադեն։
- Գրողը ընթերցողին տանում է Բաքվի անծանոթ խորշերը, նավթային աշխարհը, ցույց տալիս հարստահարության սարսափելի պատկերներ, նկարագրում բանվորական կացարանները գործարանների վիճակը։
- Գրողը պաշտպան է կանգնում նոր բովանդակություն բերող արվեստին, որն անտարբեր չէ դեպի մարդկանց ճակատագիրը, բերում է կյանքի ախտերը վերացնելու ձգտումը[1]։
- Ճշմարտությամբ քննել հասարակական հարաբերությունները և մարդկային կյանքը, լինել ստեղծագործող ռեալիստ, նշանակում է լինել գալիքի հետ, նպաստել մարդկային կյանքի լավ օրվա ստեղծմանը։ Ստեղծել տիպ, տիպական պատկեր, նշանակում է որոշակի հայացք ունենալ իրականության նկատմամբ, գաղափարական վերաբերմունք ցույց տալ հարյուր հազարավոր երևույթների ու մարդկանց նկատմամբ[2]։
- Շիրվանզադե-քննադատը սկսում է գրել հայ, ռուս և եվրոպական գրականության մասին, թատրոնի և երաժշտության մասին` դրսևորելով և' ձիրք, և' ճաշակ, և' գեղագիտական ու գաղափարական լուրջ սկզբունք[3]։
- «Տաղանդը մի կողմից պիտի պաշար հավաքե, զարգանա, նրբանա, այսինքն` սովորե, որ մյուս կողմից կարողանա արտադրել, նյութ տալ, այսինքն`սովորեցնել»։ - Այսպիսի խնդիր է դնում Շիրվանզադեն արվեստագետի առաջ։