Ֆրեդի Մերկուրի (անգլ.՝ Freddie Mercury, իրական անունը՝ Ֆարրուխ Բուլսարա, պարսերեն՝ ફારોખ બલ્સારા), (1946—1991), պարսական ծագմամբ բրիտանական երգիչ, Queen ռոք-խմբի վոկալիստ։

Freddie Mercury (1977)

Քաղվածքներ

խմբագրել
  • Ես ռոմանտիկ եմ, բայց մշտապես պատ եմ կառուցել իմ շուրջը։ Այնպես որ, մարդկանց համար դժվար է ներս մտնել ու հասկանալ իմ իրական եսը[1]։
  • Երբ ելույթ եմ ունենում, էքստրավերտ եմ, բայց ներքուստ ես այլ մարդ եմ [2]։
  • Ինձ դուր չեն գալիս իմ ատամները, դրանք ցցված են։ Ես դա կուղղեի, ուղղակի ձեռքերս չեն հասնում։ Իսկ ընդհանուր առմամբ, ես իդեալական եմ։
  • Ընդհանրապես ես պատրաստվում էի դառնալ նկարազարդող, բայց ուրախ եմ, որ փոշմանել եմ։
  • Ինը տարի անցկացրել եմ գիշերօթիկ դպրոցում և հազվադեպ եմ հանդիպել ծնողներիս։ Հենց այդ պատճառով էլ ես սովոր եմ ինքս իմ հարցերը լուծել։
  • Երիտասարդ ժամանակ, երբ ես ընդհանրապես փող չունեի, ես քիչ-քիչ գումար էի տնտեսում, ասենք՝ 2 շաբաթ, իսկ հետո մեծ հաճույքով ամբողջը ծախսում էի մեկ օրում։
  • Մարդիկ շարունակում են սիրահարվել և բաժանվել, իսկ ես շարունակում եմ դրա մասին երգեր գրել։
  • Ռոդ Ստյուարտը, Էլթոն Ջոնը և ես պատրաստվում էինք հիմնել մի խումբ, որի անունը կլիներ «Մազեր, Քիթ և Ատամներ»՝ անվանված մեզանից յուրաքանչյուրի արտաքին տվյալներով։ Բայց այդ խումբն այդպես էլ չստեղծվեց, որովհետև ոչ մի կերպ չէինք կարողանում որոշել բառերի հերթականությունը։ Ես կարծում եմ, որ, իհարկե, առաջնային պետք է ատամները լինեն։
  • Ինչքան շատ խնդիրներ եմ ունենում, այնքան շատ երգեր եմ գրում։
  • Ժամանակակից արվեստը կնոջ նման է, չեք կարող դրանից հաճույք ստանալ, եթե փորձեք այն հասկանալ։
  • Լրատվամիջոցներն ինձ ատում են, և դա փոխադարձ է։
  • Ես ամեն օր փոփոխվում եմ քամելեոնի նման։ Ես չեմ ցանկանում նույնը լինել ամեն օր։
  • Ցանկանում եմ մահից հետո դժոխք ընկնեմ։ Միայն մտածեք այն հետաքրքիր մարդկանց մասին, ում այնտեղ կհանդիպեք, և դուք, անկասկած, նույնպես կցանկանաք այնտեղ հայտնվել։
  • Ես 70 տարեկան դառնալու ցանկություն բացարձակ չունեմ, դա այնքան ձանձրալի է։

Մահվանից առաջ

խմբագրել
  • Մեր սերը ավարտվեց արցունքի օվկիանոսով, բայց դրանից ծնվեց մի այլ, ավելի մեծ, սիրուց ավելի խորը զգացմունք։ Բոլոր իմ սիրեկաններն ուզում են հասկանալ, թե ինչու չեն կարող փոխարինել Մերիին։ Դա անհնար է։ Նա իմ միակ ընկերն է։ Ես առ այսօր նրան համարում եմ իմ քաղաքացիական կինը. դա իսկական ամուսնություն է եղել։ Չեմ կարող որևէ տղամարդու սիրել այնպես, ինչպես՝ Մերիին։
  • Իմ անձնական կյանքի գաղտնիությունը շատ եմ կարևորել։ Ես հայտնի եմ նաև նրանով, որ շատ քիչ եմ հարցազրույցներ ունեցել։

Ֆրեդի Մերկուրիի մասին

խմբագրել
  • Նրա հետ ես ինձ անվտանգ էի զգում։ Ինչքան ավելի էի ճանաչում նրան, այնքան ավելի շատ էի սիրում. հենց միայն նրա համար, որ նա կար։ Մենք վստահում և հենվում էին մեկմեկու։
Մերի Օստին (Մերկուրիի կինը)

Ծանոթագրություններ

խմբագրել


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրեդի Մերկուրի հոդվածը նաև Վիքիպեդիայում: