Այն Ռանդ
(Վերահղված է Ayn Randից)
Այն Ռանդ (անգլ.՝ Ayn Rand) կամ Ալիսա Զինովևնա Ռոզենբաում (ռուս.՝ Алиса Зиновьевна Розенбаум, փետրվարի 2, 1905 — մարտի 6, 1982), ռուս-ամերիկացի գրող և փիլիսոփա։
Քաղվածքներ
խմբագրել- Կապիտալիզմի բարոյական արդարեցումն այն այլասեր հայցի մեջ չէ, որ նա ներկայացնում է «հասարական լավին» հասնելու ամենալավ ճանապարհը։ Ճշմարիտ է, որ կապիտալիզմն այն անում է -- եթե այդ ժողովրդական արտահայտությունը որևէ միտք ունի—բայց սա միայն երկրորդական հետևանք է։ Կապիտալիզմի բարոյական արդարացումն այն է, որ դա միակ համակարգն է, որ հետևողական է մարդու ռացիոնալ խառնվածքի հետ, պաշտպանում է մարդու գոյությունը որպես մարդ, և իր գերիշխող սկզբունքն է՝ արդարությունը[1]։
- Այն ժամանակվանից, որ Կանտը ամուսնալուծեց բանականությունը իրականությունից, իր մտավորական հետևորդները խղճմտաբար ճեղքվածքը լայնացնում են[2]։
- Ես տարասեռությունը անբարոյական եմ համարում։ Ոչ թե որովհետև կենակցումը չար է, այլ որովհետև կենակցումը չափազանց լավ և չափազանց կարևոր է[3]։
- Կատարելու համար, միտք պետք ունես... Պիտի իմանաս ինչ ես անում, և դա է իսկական ուժը[4]։
- Մարդու յուրահատուկ պարգևն այն է, որ քանի որ կենդանիները գոյատևում են իրենց հարմարեցնելով իրենց շրջապատին, մարդը՝ գոյատևում է իր շրջապատը իրեն հարմարացնելով[5]։
Մենք ողջ ենք (1936)
խմբագրել- Առաջին բանը, որ նա գիտակցեց իր կյանքում, և առաջին բանը, որ վախեցած ծնողները նկատեցին նրա մեջ՝ մենակ մնալու երջանկությունն էր[6]։
- Ովքե՞ր են տառապում այս աշխարհում. նրա՞նք, ովքեր ինչ որ բան չունեն։ Ո’չ։ Նրանք, ում մեջ ինչ-որ բան կա, որը իր մեջ չպետք է լինի[6]։
- Ես ծնվել էի, ես գիտեի, որ ապրում եմ, և ես գիտեի թե ինչ եմ ուզում կյանքից[6]։
- Նա ՈՉ էր ասում նրա արտաբերած բառերին, և ասում էր ԱՅՈ ձայնին՝ որը արտաբերում էր այդ բառերը[6]։
- Հազվագյուտ շնորհք է՝ քեզ ու քո կյանքը հարգելը, ցանկանալ կյանքում ամենաբարձրը ու ամենալավը՝ միայն քեզ համար[6]։
- – Դու գիտե՞ս թե որտեղ է քո նման աղջիկների տեղը։
- – Այո. այնտեղ, որտեղ քո նման տղամարդկանց ներս չէին թողնի` նույնիսկ հետնամուտքից[6]։
Սկզբնաղբյուր
խմբագրել- Գիտե՞ս. ես երբեք երկրորդ անգամ չեմ բացում լավ գիրքը, որը կարդացել և հավանել եմ: Ինձ համար ցավոտ է այն միտքը, որ այն կարդացել են ուրիշ աչքեր, որովհետև ես չգիտեմ ում աչքերն են եղել դրանք: Այդպիսի բաները չի կարելի կիսել` նամանավադ այդպիսի մարդկանց հետ[7]:
- Միգուցե ցավը այնքան մեծ է, որ ես էլ այն էլ չեմ զգում[7]:
- Ինքնահարգանքի ձգտումը, վկայում է դրա բացակայության մասին[7]:
- Որպեսզի կարողանաս ասել «Ես քեզ սիրում եմ», նախ և առաջ պետք է սովորես ասել «ԵՍ»[7]:
- Ամբոխը կարող է խնդրել ինչ ասես և ումից ասես, բայց ոչ այն մարդուց, ով ընդունակ է մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, բազմաթիվ հեգնական ծաղրանքների ճնշման ներքո[7]:
- Մի սահման կա, մինչև որը կարելի է տանել ցավը: Քանի դեռ այդ սահմանը կա իրական ցավ գոյություն չունի[7]:
- Մարդկանց դեմքերը և առաջին տպավորությունը դեռ ոչինչ չի նշանակում»: Սա մեր բոլորի ամենամեծ տարակուսանքն է: Մարդու դեմքից ավելի կարևոր բան չկա: Իրականում մենք կարող ենք մարդուն ճանաչել առաջին հայացքից: Դեռ ավեին, այդ մի հայացքից մենք իմանում ենք մարդու մասին ամեն ինչ, սակայն երբեմն մեր իմաստությունը չի բավականացնում այդ գիտելիքները յուրացնելու համար[7]:
- Մարդիկ ցանկնում են, որ իրենց շրջապատեն միայն հայելիներ. որպեսզի արտացոլեն և արտացոլվեն[7]:
- Նա երբեք չէր կարողանում մտածել ուրիշների մասին, միայն ժամանակ առ ժամանակ զարմանում էր, թե ինչու են մարդիկ այդպիսին[7]:
- Ասում են, թե վատագույն բանը որ կարելի է անել մարդու հետ` նրա ինքնահարգանքը սպանելն է, բայց դա ճիշտ չէ, ինքնահարգանքը սպանել հնարավոր չէ, կարելի է սպանել ինքնահարգանքի հավակնությունը[7]:
- Դու իմ կյանքի կարևոր մասնիկն ես դարձել, իսկ այդպիսի բան էլ չի կրկնվի[7]:
- Իմ կարծիքով, եթե մարդու սրտում սեր չկա, նա այդքան էլ լավը չի[7]:
- Աճը ենթադրում է կործանում: Չի կարելի ձվաձեղ պատրաստել առանց ձուն կոտրելու[7]:
Առանց աղբյուրի քաղվածքներ
խմբագրել- Սպանիր մեծարանքը, և սպանել ես մարդու միջի հերոսին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ capitalism.org։ Վերստացված է՝ 2009-10-15։
- ↑ «The Cashing-In: The Student Rebellion»: 71.
- ↑ (Մարտ 1964)«Playboy».
- ↑ (Հունվարի 6, 1975)«Christian Science Monitor».
- ↑ For the New Intellectual. Random House. 1961.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Այն Ռենդը grqamol.am կայքում
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Այն Ռանդ։ «Սկզբնաղբյուր»