Միգել դե Սերվանտես

(Վերահղված է Cervantesից)

Միգել Սերվանտես (իսպ.՝ Miguel de Cervantes, սեպտեմբերի 29, 1547 — ապրիլի 23, 1616), իսպանացի վիպասան, բանաստեղծ և սցենարի հեղինակ։

Միգել Սերվանտես

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամենից դառը մահը հայրենիքից հեռու, անօգնական մեռնելն է[1]։
  • Ճշմարտությունը երբեմն ճկվում է, բայց չի կոտրվում և դուրս է գալիս ստի երեսը, ինչպես յուղը՝ ջրի երեսը[2]։
  • Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին[3]։
  • Դժբախտության մեջ ճակատագիրը միշտ էլ ելքի դուռ է թողնում[4]։
  • Հիմարներին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[5]։
  • Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին։
  • Դաժանությունը չի կարող քաջության ուղեկիցը լինել[6]։
  • Ապրիր քո խղճի հետ հաշտ, և թող մարդիկ ասեն՝ ինչ ուզում են[7]։
  • Ջանասիրությունը հաջողության մայրն է[8]։
  • Շատախոսությունը միշտ էլ տհաճ է[9]։
  • Լեռան կատարին մրջյունների վրա էլ են թևեր բուսնում[10]։
  • Թող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է[11]։
  • Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, մեզ համար՝ օրինակ ու խրատ[12]։
  • Կեղծ պատմաբաններին հարկավոր է մահապատժի ենթարկել, ինչպես դրամանենգներին[12]։
  • Օ՜ շողոքորթության հզորություն, որքան հեռուներ ես դու տարածվում, և որքան լայնարձակ են քո իշխանության սահմանները[13]։
  • Հիմարին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[14]։
  • Գեղեցկությունը սրտերին խաղաղություն բերելու ուժ ու շնորհք ունի[15]։
  • Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում. երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում[15]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 34. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 96. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322. 
  4. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
  5. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 178։
  6. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 122։
  7. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 199։
  8. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 256։
  9. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 282։
  10. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 310։
  11. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 156։
  12. 12,0 12,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 155։
  13. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 283։
  14. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197։
  15. 15,0 15,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 89։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միգել դե Սերվանտես հոդվածը նաև Վիքիպեդիայում: