Մարի Կյուրի
(Վերահղված է Marie Curieից)
Մարիա Սկլոդովսկա-Կյուրի (լեհերեն՝ Maria Skłodowska-Curie, ֆր.՝ Marie Curie, նոյեմբերի 7, 1867 — հուլիսի 4, 1934), լեհ ֆիզիկոս։ Նա առաջինն է եղել պատմության մեջ, ով արժանացել է երկու Նոբելյան մրցանակի՝ 1903 թվականին ֆիզիկայից, և 1911 թվականին՝ քիմիայից։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդ երբեք չի նկատում, թե ինչ է արվել, նա միայն կարող է տեսնել, թե ինչ է մնում անելու։
- Նամակ եղբորը (1894)
- Մենք չպիտի մոռանանք, որ երբ ռադիումը հայտնաբերվում էր, ոչ ոք չգիտեր, որ դա հիվանդանոցներում պետք է լինելու։ Գործը միայն զուտ գիտություն էր։ Եվ սա փաստ է, որ գիտնական գործը չպետք է նրա ուղիղ օգտակարության դիտանկյունից նայվի։ Նա պետք է արվի իր համար, գիտության գեղեցկության համար, և հետո միշտ կա այդ պատահականությունը, որ գիտնական գյուտը կարող է ռադիումի նման մարդկության համար օգուտ դառնա։
- Լեկցիա Վասար Քոլեջում, Փաքիպսի, Նյու Յորք (մայիսի 14, 1921)
- Կյանքում չկա վախենալու որևէ բան, կա միայն հասկանալու անհրաժեշտություն[1]։
- Միայն երիտասարդության տարիներին կարելի է ընթերցել տխուր, ծանր վեպեր[1]։
- Մարդկանց հանդեպ այդքան հետաքրքրասեր մի՛ եղեք, ավելի շատ հետաքրքրասիրություն ցուցաբերեք գաղափարների նկատմամբ[1]։
Աղբյուրներ
խմբագրել