Հարբեցողություն
(Վերահղված է Ալկոհոլիզմից)
Հարբեցողություն կամ ալկոհոլիզմ, տերմին է, որը կիրառվում է ալկոհոլի հետ կապված ընդհանուր խնդիրների համար և սովորաբար կիրառվում է ալկոհոլային խմիչքների պարտադիր և անվերահսկելի սպառման դեպքում։
Քաղվածքներ
խմբագրել- Լավ է պառկել ջրի հատակում,
- Քան հարբեցողի գրկում[1]:
- Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որը համոզված չլինի, թե ամեն չարիք վտանգավոր է, մանավանդ՝ հարբեցողությունն ու ծխելը[2]։
- Հարբեցողներից ծնվում են հարբեցողներ[2]։
- Հարբեցողությունը երեխաների նվաղության և տկարության պատճառն է[2]։
- Հարբեցողությամբ զբաղված կանայք ծնում են այնպիսի երեխաներ, որոնք այդ տեսակետից նման են իրենց մայրերին[2]:
- Մարդը հարբեցողությունից կազատվի ոչ թե այն ժամանակ, երբ զրկված կլինի խմելու հնարավորությունից, այլ այն ժամանակ, երբ նա չի խմի, եթե նրա առաջ կամ նրա սենյակում դրված լինի գինին, ու նա առնի գինու հոտը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աննա Սաքսե, Հեքիաթներ ծաղիկների մասին, Ե., Դարակ, 2020:
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։