Կենդանական ագարակը

վեպ
(Վերահղված է Անասնաֆերմաից)

«Կենդանական ագարակը» (կամ «Անասնաֆերմա» ըստ այլ թարգմանության) (անգլ.՝ Animal Farm), անգլիացի գրող Ջորջ Օրուելի երգիծական վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1945 թվականին։

«Կենդանական ագարակը» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդ արարածի լավ տեսակը միայն նրա մեռած տեսակն է։
Չորրորդ Գլուխ, էջ 51
  • Լավագույն մարդը մեռած մարդն է[1]։
  • Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թևավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաև․ մարդու դեմ պայքարելով՝ մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով՝ մի որդեգրեք նրա արատները[1]։
  • Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները[1]։
  • Մարդը միակ արարածն է, որ սպառում է առանց արտադրելու[1]։
  • Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել[1]։
  • Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, և այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են[1]։
  • Մի լսեք, երբ ձեզ հորդորեն, թե մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաև մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սուտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից․․․[1]
  • Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետևանք են։ Վերացրե՛ք մարդուն, և մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն[1]։
  • Բոլոր մարդիկ թշնամի են։ Բոլոր կենդանիները ընկերներ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»։ grqamol.am (դեկտեմբերի 26, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 26, 2015 թ․։


Աղբյուրներ

խմբագրել
  • Ջորջ Օրւել (1984). Կենդանական Ագարակը. Տպարան «Նայիրի», Թեհրան, Իրան. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անասնաֆերմա հոդվածը նաև Վիքիպեդիայում: