Անլռելի զանգակատուն
«Անլռելի զանգակատուն», Պարույր Սևակի պոեմներից, որ գրվել է 1957-1958 թվականներին։ Լույս է տեսել 1959 թվականին։ Նվիրված է Կոմիտասին։
Քաղվածքներ
խմբագրել- Ո՞վ է հասկացել քմայքը բախտի,
Եվ այն էլ... հայոց[1]։
- ... Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,
Ինչպես չի քերվում արյունը սրտից
Կամ գույնը վարդից։
Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում
Ինչպես դրացուն,
Այնպես էլ համայն մի ժողովրդի։
Չի ներվում և այն,
Ինչը կոչվում է առավելություն...[2]
- Դարդը քա՞ր կանի...
Աստված ճա՛ր կանի.
- Հորովե՜լ։
«Աստված» ինչ չանի՝
Մարդը դի՜նջ կանի....[3]
- ...Երևի այդօր-քանի՜ դար հետո-
Երկինք ու երկիր հաշտվեցին նորից...
...Երևի այդօր-քանի՜ դար հետո-
«Հայաստան» բառից պոկվեցին-ընկան
«Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն...[4]
- Որբուկի սիրտը՝ ապակի փշուր,
Ա՜խ դրսից կարմիր-ներսից փուշ մասուր.
Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր,-
Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր....[5]
- Գեղեցիկ ապրած-գեղեցիկ մեռած
Գեղեցիկ Արա՜ն...[6]
- ...Ուրա՞խ է կյանքը,
Տխո՞ւր, դաժա՞ն է.
Միշտ ժողովրդից երգն անբաժան է....[7]
- Առանց գութանի աշխարքը ի՞նչ է,
Նրա վրա է աշխարքի շենը....[8]
- Մենք կայինք,
Մենք Դավիթ էինք,
Սակայն դեռ մեզ չգիտեինք.
Դեռ պառվի շաղգամի արտում
Քիչն ուտում,
Շատն էինք ջարդում՝
Մանկորեն ոտքի տակ տալիս[9]։
- Քեզ հարվածողին որպեսզի զարկես
Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես,
Պիտի զարկողին իր զարկից զրկես։
Թե ոստայնի պես ստեր են հյուսում,
Եվ դու կեղծիքը ճեղքել ես ուզում,
Պիտի սովորես ստողի լեզուն[10]։
- Է՛հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում.
Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից[11]։
- Ա՜խ, եթե անգամ քարե սիրտ ճարվի՝
Մարդկային սրտում բա կրա՞կ կարվի...[12]
- Այսպես է.
Որտեղ շատ են խոստանում,
Միշտ էլ այնքան են հետո խոստանում,
Որ ձեռք են կտրում, ոչ միայն թևեր[13]։
- Այսպես է.
Միշտ էլ երբ համն են հանում՝
Ուղիղ հակառակ բան են ստանում[14]։
- Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում[15]։
- Թզուկ ծառերը հեշտ են չորանում
Տաք ու պաղ քամուց,
Քերծվածքից անգամ,
Ճղակոտրումից։
Վիթխարի մայրին կրկին նորանում,
Շիտակվում է շուտ՝
Մինչևիսկ անգութ ճղակտրումից.
Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝
Ապաքինվելով բուժիչ այն խեժով,
Որ ուրիշ դեպքում կոչվում է... հանճար[16]։
- Գարուն էր։ Չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՛ պես...[17]
- - Համայն աշխարհում
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,-
Ո՛վ էլ որ չասի՝
Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի
Ու կասի՝ կարդա՛:
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի[18]։
- Դե ե՜կ, Վարդապետ,
Ու մի՛ ցնորվիր...[19]
- Սակայն ոգին մեր հայության
Թե այրվեց էլ, ո՛չ, չի՜ կորչում.
Ելք է ճարում նո՛ր հարության,
Եվ... ո՛չ որպես փյունիկ թըռչուն,
Այլ... հայի՜ պես...[20]
- Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում[21]։
- Դու՝ բիբլիական մի գավազան,
Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն...[22]
Պոեմի մասին
խմբագրել- Ամեն հայ՝ մեր զարհուրելիորեն խոշտանգված երկու միլիոն նահատակներին ձոնված այս երախտիքի կոթողը պիտի իր ծոցում պահի, իր սրտի վրա, իսկ գիշերները իր բարձի տակ, որպես նոր Նարեկ, որպեսզի չմոռանա զարհուրելի եղեռնը... և հայ դատի «պաշտպան» մեղապարտ պետությունները...
- «Պայքար» թերթ[23]
- «Անլռելի զանգակատուն»-ը բանաստեղծական տաղանդի իսկական բխվածք է, խոր ներշնչման ու գրական անուրանալի վարպետության արտահայտություն, սովետահայ չափածոյի նոր նվաճումը։
- Ս. Աղաբաբյան[24]
- Պարույր Սևակը Վարուժանի նման կարող է ասել, որ ինքը արյունով է գրել իր գիրքը, որ նա ցարդ չասված խոսք է ասել իր ժողովրդին, և հենց այս պատճառով նրա պոեմը «Վարդանանք»-ի նման դարագլուխ կազմող գործ է և հենց այդ պատճառով ժողովրդի կողմից ընդունվեց բուռն խանդավառությամբ ու ձեռքից ձեռք է խլվում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 15:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 183։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 61։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 8։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 11։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 13։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 38։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 61-62։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 63:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 65:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 75:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 81։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 83:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 84:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 151:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 162:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 187։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 213:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 206։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 224։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 244:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 246։
- ↑ «Պայքար», 1960, 2 մարտի։
- ↑ «Գրական թերթ», 1959, 25 եկտեմբերի։
- ↑ «Սովետական գրականություն», 1963, № 1։
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 196։