Ավետիս, քո հարցերը, քո պատասխանները

«Ավետիս, քո հարցերը, քո պատասխանները», Գրիգոր Ապոյանի[1]՝ 2000 թվականին Մոսկվայում հրատարակված «Благовест от тебя. Твои вопросы, твои ответы» գրքի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է Էդուարդ Հովհաննիսյանի կողմից և հրատարակվել է Երևանում Իրանագիտական կովկասյան կենտրոնի կողմից։ Գիրքը փիլիսոփայական բովանդակությամբ աշխատություն է։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդկային դժբախտությունների մեծ մասը տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը շատ ավելի մեծ պատրաստակամություն ունի ենթարկվելու ուրիշի զգացմունքներին, քան ուրիշի լուրջ տրամաբանությանը։ Այնտեղ, որտեղ չեն ցանկանում ենթարկվել տրամաբանությանը, ստիպված են ենթարկվել բռունցքին։ Հարգանք ուժ ի, բայց ոչ մտքի նկատմամբ՝ սա է մեր դժբախտությունների բուն արմատը։ Բայց ճիշտ է նաև այն, որ միտքը ճանաչել ամեն մարդու բան չէ, իսկ ուժն ակնհայտ է։
  • Հիշեք՝ մարգարեներն առաջին քաղաքական գործիչներն են։ Նրանք չեն կասկածում իրենց մեծ առաքելության և հատուկ դերի մեջ, ինչպես չեն կասկածում ձեր խղճուկ ու սպասարկող դերի մեջ։ Վռնդեք նրանց ձեզանից, վռնդեք։
  • Մարդու իրական ողբերգությունը նրանում է, որ նա ի վիճակի չէ մոռանալ երեկվա օրը։ Քո Աստված քեզ կօգնի մեղքը տեղափոխել պատմության գիրկը։
  • Սեփական երեխաների նկատմամբ սերը ավելի շատ բնազդ է։ Բոլոր երեխաների նկատմամբ սերը իսկական մարդկային զգացմունք է։ Հակառակ սեռի նկատմամբ սերը բնազդ է, իսկ որոշակի մարդու նկատմամբ սերը զգացմունք, այն էլ շատ հազվադեպ զգացմունք։
  • Եվ թող քեզ տարօրինակ չթվա, որ սիրո գլխավոր խնդիրը չարիքի չվերածվելն է։ Աշխարհում չարիքի աղբյուրն էլ սերն է։
    Կենդանական աշխարհում չարիք գոյություն չունի, քանզի այնտեղ բացակայում է սերը։
  • Երբ դու պարծանքով հայտարարում ես, թե ունեցել ես շատ կանայք, դու՝ դժբախտդ, միայն խոստովանում ես, որ չես ունեցել ոչ մեկի։ Ոչ մեկի, որն իսկապես քեզ պետք էր, այն միակին, որին իսկապես կարող էիր ունենալ։
  • Մարդիկ բաժանված են երկու խմբի։ Առաջին խմբին պատկանում են նրանք, ովքեր ամենաշատ մտահոգվածն են, որ անզգուշությամբ իրենց պարտականություններն ուրիշի վրա չդնեն։ Երկրորդ խմբի մարդիկ ուշի-ուշով հետևում են, որ անզգուշությամբ ուրիշի օգտին որևէ բան չանեն։
  • Նախանձը, ըստ էության, մազոխիստական զգացմունք է։ Այդ հիվանդությամբ տառապողները համառորեն փնտրում են և առիթներ գտնում նախանձի և սեփական հոգին քրքրելու համար։
    Նախանձներ չեն լինի, եթե ամեն մեկը հասկանա, թե որքան ստորացուցիչ է նախանձը։ Չէ՞ որ նախանձել կարելի է միայն նրանց, ում առավելությունը քո նկատմամբ ակնհայտ է և անժամանցելի, և դու ճանաչում ես այդ առավելությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել


Աղբյուրներ

խմբագրել
  • «Ավետիս, քո հարցերը, քո պատասխանները», Ապոյան Գրիգոր, Երևան, Իրանագիտական կովկասյան կենտրոն, 2002 թ. 128 էջ։