Արևիկ Արևշատյան
հայ նկարչուհի, համադրող
Արևիկ Էդուարդի Արևշատյան (մայիսի 13, 1957, Երևան), հայ նկարչուհի, համադրող։
Քաղվածքներ
խմբագրել- Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը։ Ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը։ Աշխատանքը կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը։ Գեղագիտական ընկալումն էականորեն ինտուիտիվ է։ Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի։ Ես արվեստում կարևորում եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին[1]։
- Մարմինը մեզ կապում է ծննդյան և մահվան, ցավի և հաճույքի, արդարության և բռնության երևույթներին։ Այսինքն, եթե չհիշես մարմնիդ մասին, չտեսնես մարմնի պատկերներ, չես էլ նկատի, որ գոյություն ունի իրականություն։
- Ինչպես ուշաթափությունից կամ քնից արթնացած մարդը շոշափում է իր մարմինը՝ արթմնի վիճակը արձանագրելու համար, այնպես էլ պատկերված մարմինը արձանագրում է իրականությունը՝ իր բոլոր արտահայտություններով[1]։