Բոլոր մարդիկ մահկանացու են

գիրք

«Բոլոր մարդիկ մահկանացու են» (ֆր.՝ Tous les hommes sont mortels), Սիմոնա դը Բովուարի վեպը, որը գրվել է 1946 թվականին։

«Բոլոր մարդիկ մահկանացու են» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Պետք չէ ստիպել մարդուն հրաժարվել մի մտքից, որը նրա համար բացարձակ ճշմարտություն է։
  • Ես ինչ-որ մի բան կարող եմ, ու ահա այն ինչ ես արել եմ։
  • Կա մի ճշմարտություն՝ վարվելու այնպես ինչպես ճիշտ ես գտնում, վարվելու ըստ քո համոզմունքների։
  • Ուշադրություն դարձնել պետք չէ։ Միևնույնն է նրանք մի օր կմեռնեն, իրենց մտքերն էլ իրենց հետ։
  • Նա գնաց դեպի մահ` սեփական գոյությունը հաստատելու համար։
  • Շատերի համար է ապրել նշանակում ընդամենը մեռած չլինել։
  • Կատարյալ երջանկությունը մահ է։ Նա երջանկություն չէր ուզում, նա ուզում էր ապրել։
  • Ես ուզում եմ զգալ իմ ապրելը, թեկուզ դեպի մահը գնալով։
  • Մարդիկ սովոր են սպանել ժամանակն այնքան մինչև ժամանակը սպանի իրենց։
  • Դժբախտ լինելն էլ կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ կյանքը թանկ է ամբողջովին։
  • Ժամանակը հզոր ուժ է, որ սպանում է ամեն ինչ, այդ թվում և հիշողություններին ու սերը, կամ սիրո մասին հիշողությունները, որքան էլ այն ուզում է ուժեղ լինել, ժամանակը նրանից ուժեղ ու հզոր է։
  • Բայց նույնիսկ անմահության դատապարտվածի համար է ժամանակը կարճ, երբ սիրահարված է ու սիրում է. «Ես սկսել եմ հաշվել ժամանակը…»։
  • Մարդիկ միշտ են իրենց կյանքը դրամայի վերածում։ Սպինելը սիրում է Լաուրային, Լաուրան սիրում է Արմանին, իսկ Արմանը սիրում է մեկ ուրիշին։ Ինչու Լաուրան չի սիրում Սպինելին, կամ Արմանը Լաուրային՝ չէ որ նա էլ ունի աչքեր, քիթ, ձեռքեր շուրթեր՝ կարող է համբուրել, գրկել… Ինչու։
  • Որքան անցնում էին տարիներն այնքան ծանրանում էր անցյալն ու դժվարանում էր դա տանելը։
  • Պետք է կարողանալ տկարությունը դարձնել հեղափոխություն։
  • Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ նույնը… Ծնվում են երեխաներ, մեռնում են ծերերը… Ամպերի խորքում է թաքնված արևը, ու ինչ-որ տեղ հեռվում մի երիտասարդ նայում է արևին ու նրա սրտում ինչ-որ բան է սկսում վառվել։ Ես ձեռքս տանում եմ կրծքիս, դրա ներսում սիրտս զարկում է… ամեն ինչ նույնն է, ամեն ինչ նույնը։ Ծովն ափ է դուրս գալիս… ամեն ինչ է նույնը։ Ամեն ինչ կրկնվում է, ամեն ինչ շարունակվում է… Ամեն ինչ շարունակվում է կրկնվել։ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ՝ նույնը…
  • Մեռածները մեռած են ու այդ մեռած անցյալից ապրել շարունակողներն են ստեղծում ներկան, նրանք ապրում են։

Աղբյուրներ

խմբագրել