Գառնիկ Մանուկյան

հայ բանաստեղծ, արձակագիր

Գառնիկ Մանուկյան (հուլիսի 20, 1940, Նորակերտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)։

Քաղվածքներ խմբագրել

  • Առաջին անգամ Եղեռնի մասին
Ու Վանի մասին, ու Հայոց դատի,
Ես լսել էի գաղթի գեհենից
Հազիվ մազապուրծ իմ Սուսուն տատից։
  • Լինում են պահեր
Պահեր են լինում, այնպիսի պահեր,
Որ չեմ երազում ոչնչի մասին,
Ե՛վ հարստություն, և՛ փառք, և՛ անուն
Թվում են այնպես ավելորդ ու սին։

Մեջբերումներ Գառնիկ Մանուկյանի մասին խմբագրել

  • Բանաստեղծ է, գալիս է ոչ թե գրքերից, ինչպես շատ երիտասարդներ, այլ` իրական կյանքից։
Համո Սահյան
  • Ծաղկաձորի ստեղծագործական տան գրադարանում պատահաբար ձեռքս ընկավ Գառնիկ Մանուկյանի «Հիշողության հեռաստաններ» ժողովածուն։ Թերթեցի, աչքի անցկացրի մի քանի բանաստեղծություն, և… աննկատ թռավ ժամանակը։ Անկեղծ ասած` ինձ համար անհայտ բանաստեղծը հայտնություն եղավ։ Ես ծանոթացա իսկական բանաստեղծի հետ։
Գևորգ Էմին
  • Քո գիրքը հաճելի հիշողության հեռաստաններ բացեց` ապրված, մոռացված հույզեր, հարազատ զգացումներ։ Շատ պատկերավոր խոսք կա. աշխարհընկալման յուրօրինակություն։ Ցանկանում եմ ստեղծագործական անակնկալներ։
Խաժակ Գյուլնազարյան

Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գառնիկ Մանուկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: