«Դաշնակահարուհին», ավստրիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկի վեպերից։ Հրատարակվել է 1983 թվականին։ Հայերեն հրատարակությունը լույս է տեսել 2014 թվականին՝ Կարլեն Մատինյանի թարգմանությամբ[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Նա երբեք չի կարողանա ենթարկվել որևէ տղամարդու այն բանից հետո, երբ այդքան տարիներ ենթարկվել է մորը[2]։
  • Երգեր նրանք չեն երգում, քանի որ լավ պատկերացում ունեն երաժշտության մասին և չեն ցանկանում այն պղծել իրենց երգով[3]։
  • Շուբերտի սոնատում շատ ավելի լռություն ու անտառային անդորր կա, քան բուն անտառային լռության մեջ[4]։
  • Եթե ուզում ես լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորը, դրա համար ևս ստիպված ես վճարել[5]։
  • Կնոջը ներշնչելով նրա մարմնական անկատարության գիտակցումը՝ կարող ես նրան ամուր կապել քեզ[6]։
  • Մենք ոչ մեկից էլ լավություն չենք ընդունում, և ինքներս էլ ոչ մեկին լավություն չենք անում[7]։
  • Միայն մահն է լինում անվճար, բայց և դրա համար ես վճարում կյանքի գնով[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրանորություն. Էլֆրիդե Ելինեկ՝ «Դաշնակահարուհին»
  2. Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին, Երևան, Անտարես, 2014, ISBN 978-9939-51-611-0, էջ 18։
  3. Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին, Երևան, Անտարես, 2014, ISBN 978-9939-51-611-0, էջ 42։
  4. Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին, Երևան, Անտարես, 2014, ISBN 978-9939-51-611-0, էջ 48։
  5. Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին, Երևան, Անտարես, 2014, ISBN 978-9939-51-611-0, էջ 60։
  6. Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին, Երևան, Անտարես, 2014, ISBN 978-9939-51-611-0, էջ 80։
  7. Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին, Երևան, Անտարես, 2014, ISBN 978-9939-51-611-0, էջ 91։
  8. Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին, Երևան, Անտարես, 2014, ISBN 978-9939-51-611-0, էջ 119։