Թուփաք Շակուր
Ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ , կինոդերասան
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թուփաք Ամարու Շակուր (անգլ.՝ Tupac Amaru Shakur, ի ծնե՝ Լեսեյն Փերիշ Քրուքս (անգլ.՝ Lesane Parish Crooks), հունիսի 16, 1971 — սեպտեմբերի 13, 1996), հայտնի նաև 2Pac, Pac, Makaveli բեմական կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և կինոդերասան։
Քաղվածքներ
խմբագրել- Ես հասարակության երեխան եմ, ինձ այդպիսին դարձրել են և այժմ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, և ոչ ոքի դա դուր չի գալիս։ Դու ես այդպիսին ինձ դարձրել, Ամերիկա՛։
- Ես զգում եմ, որ կարծե թե Սև Հիսուսի ձեռքերում եմ, և նա ինձ հետ է իմ ողջ կյանքի ընթացքում, որպեսզի ինձ տանի այնտեղ, որտեղ ես պետք է լինեմ։
- Ես մտածում էի, որ ես ընկերներ ունեի, բայց վերջիվերջո նիգերները մահանում են միայնության մեջ։
- Ես մեծացել եմ այս հասարակության մեջ և պետք չէ սպասել, որ ես կլինեմ իդեալական և անմեղսունակ, որովհետև ես անում եմ այն, ինչ անում եմ։
- Եթե Աստված ցանկանար, որ ես լռեի, նա ինձ երբեք ցույց չէր տա այն, ինչ անում է։
- Այդպես է միշտ լինում, որ բոլոր այն նիգերները, որոնք փոխում են աշխարհը, մահանում են, բայց մահանում են ոչ իրենց մահով, այլ՝ բռնի։
- Գրե՛ք իմ բառերը։ Ես հանցագործ չեմ և երբեք էլ չեմ եղել։ Ես գող չեմ, որը գողանում է քո դրամապանակը։ Ես այն տղան չեմ, որը ջարդում է քո մեքենան։ Ես այն մարդկանց հետ չեմ, որոնք գողանում են և ցավ են պատճառում ուրիշներին։ Ես ուղղակի քո եղբայրն եմ, որը պատասխան է տալիս։
- Թո՛ղ Աստված դատի հանցագործներին։
- Կյանքը ճակատագրի անիվ է, և ես այժմ հնարավորություն ունեմ պտտել այն։
- Մայրիկս սովորաբար ինձ ասում էր, որ եթե չես գտնում, թե ինչի համար արժե ապրել, ավելի լավ է գտնել այն, ինչի համար արժե մահանալ։
- Այժմ ողջ աշխարհն ինձ մարդասպան է անվանում, սակայն ամենը, ինչ ես երբևէ արել եմ, դա երեխաներին ճշմարտությունը ցույց տալու փորձն է եղել։
- Միայն Աստված կարող է ինձ դատել։
- Իսկական նիգերներն անում են այն, ինչ ուզում են, կեղծ նիգերներն անում են այն, ինչ կարող են։
- Միակ բանը, որ հարգում է Ամերիկան՝ իշխանությունն է, իսկ իշխանությունը միշտ հաղթում է։ Լոս Անջելեսի անկարգություններից հետո մեզ փորձում էին հանգստացնել, սակայն ամենը մնաց այնպես, ինչպես կար։
- Միակ բանը, որ ունի քնած մարդը՝ երազանքներն են։
- Դուք հիմա ինչ-որ բան կիմանաք և հետո ձեզ դժվար կլինի ժպտալը։ Բայց ինչ էլ, որ դուք տեսնեք, այս անձրևի և այս ցավի միջից, պահպանեք հումորի զգացումը։ Պետք է կարողանալ ժպտալ չնայած այն կեղտին, որը մեզ շրջապատում է։
- Նրանք պատերազմի համար փող ունեն, սակայն չեն կարող կերակրել սովածներին։
- Մենք շատ ենք խոսում Մալքոլմ Իքսի և Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի մասին, սակայն ժամանակն է լինել այնպիսին, ինչպես իրենք էին՝ այդքան ուժեղ։ Նրանք մեր նման հասարակ մահկանացուներ էին և մեզանից յուրաքանչյուրը կարող է նրանց նման դառնալ։ Ես ցանկանում եմ ընդօրնակման առարկա դառնալ։ Ես ընդամենը ուզում եմ լինել նա, ով ասում է. «Ահա թե ով եմ ես և ահա, թե ինչ եմ անում»։ Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։
- Ես գիտեմ, որ երբեմն թվում է, որ ապրելը դժվար է, սակայն մի բան հիշիր. նույնիսկ ամենամութ գիշերվանից հետո վրա է հասնում առավոտը։ Ուրեմն այնքան էլ կարևոր չէ, թե ինչքան դժվար է հասնել նրան, ինչ ուզում ես, հավաքվի՛ր, բարձրացրո՛ւ գլուխդ… Եվ այդպես մնա։