Ժիրայր Աղավելյան

հայ կինոռեժիսոր, նկարիչ, դերասան, գրող, սցենարիստ, երաժիշտ

Ժիրայր Աղավելյան (դեկտեմբերի 8, 1955, Երևան), հայ կինոռեժիսոր, նկարիչ, դերասան, բանաստեղծ, սցենարիստ, երաժիշտ։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2015)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հոգուն օգնել է պետք, այսինքն՝ հոգևոր իմաստով նրան բարձրացնել, արժևորել է պետք, և օգնել, որ մարդը միայն դրական զգացողություններ ունենա[1]։
  • Ֆոտոռեժիսուրայի միջոցով կարելի է խոսքից, երաժշտությունից, շրջապատող երևույթներից, մարդկանցից, բնությունից պատկերներ ստանալ՝ բնավորություն ունեցող և շնչող պատկերներ։ Սա էլ հենց ֆոտոռեժիսուրան է, որը թվում է, թե կանգ առած, քարացած վիճակներ է ստեղծում, բայց այդ անշարժ ակնթարթների մեջ շարժում կա ու ներդաշնակություն։ Իմ ֆոտոգեղարվեստի ստեղծման ընթացքում նրբորեն միահյուսվում են երեք կարևոր գաղափարներ՝ տեսնելու արվեստը, ներշնչման արվեստը, արարման արվեստը[2]։
  • Անծայրածիր անապատ…
Այրող արև,
Վերջին ճիգ,
Վերջին ձգտում,
Պատրանքը քո այրվում,
Մոխիր դառնում,
Քամուց ավազին խառնվում։
Անծայրածիր անապատ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժիրայր Աղավելյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: