Իլիական, Հոմերոսին վերագրվող վիպերգ, հին հունական գրականության հնագույն հուշարձաններից մեկը։ «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի։

Քաղվածքներ

խմբագրել
 
Աքիլլես
 
Մահացած Հեկտորի դիակի մոտ
  • Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըոչունների և շըների։
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
  • Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի։
  • Ու չեմ փըրկի ուրիշներին կորըստաբեր պատուհասից,
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խոր հուրդներով
Ու չի նայում առաջ ու ետ ամենևին, որ կարենա
Փըրկել հունաց կյանքը, որոնք մարտընչում են նըրա համար։
  • Հա՛յր Արամազդ, թե երբևէ օգնել եմ քեզ խոսք ու գործով
Անմահների մեջ երջանիկ՝ կատարիր այս խընդիրըս դու։
Պատվիր որդուս սակավակյաց, որին այսօր Ատրիդ արքան
Արհամարհեց ու պարգևը հափըշտակեց բըռնի կերպով։
Իմաստնագո՛յն դու Արամազդ, վըրեժխընդիր եղիր նըրան,
Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
Խելքի գալով պատվեն որդուս և մեծարեն արժանապես
  • Այդ ժամանակ տըրոյացոց բանբեր եկավ Արամազդից,
Մրրկոտն Իրիսն արագաթև՝ աղետաբեր բոթը բերին,
Երբ որ նըրանք ակըմբահույլ՝ երիտասարդ և ծերունի
Ժողով էին անում արձակ գավիթի մեջ Պրիամոսի։
  • Հայր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Այս երկուսից որը երկու ժողովուրդներն իրար խառնեց,
Այնպես արա, որ նա սատկի ու դըժոխքի բաժին դառնա,
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք սիրո ուխտ ու դաշինք[1]։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իլիական հոդվածը նաև Վիքիպեդիայում: