Լև Լանդաու
Լև Դավիդովիչ Լանդաու (ռուս.՝ Лев Дави́дович Ланда́у, հունվարի 22, 1908 — ապրիլի 1, 1968), խորհրդային ֆիզիկոս, բազմաթիվ տեսությունների հեղինակ, 1962 թվականի Նոբելյան մրցանակակիր ֆիզիկայի բնագավառում՝ գերհոսունության մաթեմատիկական տեսության ստեղծման համար։
Քաղվածքներ
խմբագրել- Ամեն բռնություն նողկալի է, կոպիտ ու մարդուն անարժան[1]։
- Ինձ հետաքրքրում են այն երևույթները, որոնք մինչև հիմա բացատրված չեն։ Դրանց ուսումնասիրությունը ես չեմ կարող անվանել աշխատանք։ Դա հաճույք է. ուրախություն[2]։
- Մտածող մեքենաների գոյությունը բացատրվում է նրանով, որ կան վատ մտածող մարդիկ։
- Հերոսները երբեք հերոսական տեսք չեն ունենում։ Այդպիսի տեսք ունեն վախկոտները։
- Հիմար զբաղմունքները ստորացնում են մարդկային արժանապատվությունը։
- Կյանքում գլխավորը ճշմարտությունն է, հանուն նրա մարդ պետք է անողոք լինի ինքն իր հանդեպ։ Ճշմարտություն և աշխատանք։ Վախեցե՛ք ձեր ազատ ժամանակը վատնել մանր, մարդուն անարժան, գործերի վրա։
- Կյանքը այնքան կարճ է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ ժամանակը վատնել այնպիսի խնդիրների վրա, որոնք նոր արդյունքներ չեն տա։
- Ֆիզիկոսները մարդկությանը մեծ ծառայություն մատուցեցին։ Նրանք հորինեցին մի այնպիսի սարսափելի զենք, որ պատերազմը դարձավ անհնարին. հաղթողից նույնպես ոչինչ չի մնա։
- Ես ստեղծել եմ մի քանի ոչ վատ ֆիզիկական տեսություններ, բայց ափսոս, որ չեմ կարող հրապարակել իմ ամենալավ տեսությունը, թե ինչպես պետք է ապրել։
- Ամեն ինչ կատարեք ոգևորությամբ, դա անչափ զարդարում է կյանքը։ Այս է գլխավորը։
- Մարդիկ քիչ բան են անում իրենց երջանկության համար։ Մարդը բնությամբ ծույլ է։ Ոչ ոք մատը մատին չի տալիս նույնիսկ սիրո համար։ Իսկ աշխարհում սիրուց ավելի գեղեցիկ և վեհ բան չկա։
- Եթե մարդիկ ձեզ չեն հետաքրքրում, կնշանակի դուք նրանց չեք սիրում։
- Տարօրինակություններից վախեցեք։ Ամեն լավ բան պարզ ու հասկանալի է, իսկ եթե տարօրինակություններ կան, ապա դրանց տակ թաքնված է որևէ մութ բան։
- Պատմության դասագրքերը պետք է գրեն լավագույն գրողները։ Լոկ այդ ժամանակ դպրոցականները կիմանան ու կսիրեն պատմությունը։
- Բարի խորհուրդը լավ է, սակայն այդ խորհուրդներին պետք է հետևել զգուշությամբ։
- Որքա՜ն գարշելի են հիստերիան ու գզվռտումը, խանդը կամ այլ մանրախնդրություն կյանքի մեծագույն խնդիրների համեմատությամբ։
- Ես վատ չապրեցի իմ կյանքը։ Ինձ միշտ ամեն ինչ հաջողվել է։
- Ավելի լավ է երջանիկ ձևանալ, քան անկեղծորեն ինքդ քեզ դժբախտ համարել[3]։
- Մարդը պարտավոր է երջանկության ձգտել և ոչ մի պայմանում չպետք է հրաժարվի դրան հասնելուց[3]։
- Հոգնած, կյանքից հաճույք չստացող մարդը կորած մարդ է։ Ձանձրույթը, անտարբերությունը ճահճի պես ներքև են քաշում, փոխանակ սեփական կյանքի հանգամանքները փորձել հասկանալ, որոշ մարդիկ չեն ցանկանում դրանց մասին մտածել և տրվում են ձանձրույթին[3]։
- Շատերն իրենցից վանում են անդուր մտքերը։ Նրանք անգամ ինչ-որ բան կարգին մտածել ու վերլուծել չեն կարողանում։ Սեփական կյանքի համգամանքները հասկանալն ամեն մարդու տրված չէ։ Այստեղ գլխավորը վերլուծելու կարողություն ու սովորություն զարգացնելն է, հասնել այն բանի նախապատճառը բացահայտելուն, թե ինչն է քեզ խանգարում երջանիկ լինել ու վայելել կյանքը։ Նա, ով կսովորի դա անել, հեշտությամբ կարող է որոշումներ կայացնել ու հեշտ ապրել[3]։
- Անհաջողակի, տառապյալի դերը և ընդհանրապես որևէ ձանձրույթ ինձ ձեռք չեն տալիս։ Ես այլ պլաններ ունեմ[3]։
- Մարդիկ համառորեն չեն ուզում հասկանալ, որ երջանկությունը մեր ներսում է։ Բոլորը սիրում են այն բարդացնել, իսկ ես, ընդհակառակը, միշտ պարզության եմ ձգտում։ Չի կարելի «բարդ է» և «խրթին է» հասկացությունները խառնել։ Պետք է սովորել մտածել, ավելին, կառավարել սեփական մտքերը։ Այդ ժամանակ դատարկ, անիմաստ վախեր ու տագնապներ չեն լինի[3]։
- Գլխավորը ամեն բան հաճույքով անելն է։ Սա շատ է զարդարում կյանքը[3]։
- Ամենասարսափելի մեղքը ձանձրանալն է։ Ահա կգա Ահեղ դատաստանի օրը, մեր տեր Աստվածը մեզ կկանչի իր մոտ ու կհարցնի. «Ինչո՞ւ չես վայելել կյանքի ողջ բարիքները։ Ինչո՞ւ ես ձանձրացել»[3]։
- Յուրաքանչյուր մարդ բավականին ուժ ունի կյանքն արժանավայել ապրելու համար։ Իսկ բոլոր խոսակցություններն այն մասին, թե որքան դժվարին ժամանակներ են հիմա, սեփական անգործությունն ու զանազան ձանձրույթներն արդարացնելու խորամանկ եղանակներ են[3]։
- Չէ՞ որ մենք ապրում ենք միայն մեկ անգամ, այն էլ՝ այնքան քիչ, ու ուրիշ կյանք այլևս չի լինելու։ Պետք է որսալ յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր հնարավորությունը սեփական կյանքը վառ ու հետաքրքիր դարձնելու համար[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 119.
- ↑ Մայա Բեսարաբ, ed (1976). Էջեր Լանդաուի կյանքից. «Հայաստան հրատարակչատուն».
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Սոֆա Պետրոսյան (22.01.2018)։ «Հոգնած, կյանքից հաճույք չստացող մարդը կորած մարդ է». հանճարեղ ֆիզիկոս։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։