Խանդ
Խանդ, ամբիվալենտ զգացմունք, որի հիմնական բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ տածվող սերն ու նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ ատելությունը, որոնց գումարվում է նաև իրական կամ երևակայական, մրցակցի նկատմամբ տածվող բացասական դիրքորոշումը։
Քաղվածքներ
խմբագրել- Խանդը հրեշ է, որ ինքն է իրեն թե՛ սկիզբ դնում, թե՛ ծնում[1]։
- Խանդը սիրո անհրաժեշտ հատկանիշ համարելն աններելի մոլորություն է[1]։
- Տարվելով խանդոտ կասկածամտությամբ՝ կարելի է վիրավորել նաև միանգամայն անմեղ մարդուն[1]։
- Տղամարդը խանդում է, երբ սիրում է, կինը՝ նույնիսկ երբ չի սիրում, քանի որ երկրպագուները, որոնք նվաճվել են այլ կանանց կողմից, անհետանում են իր երկրպագուների շրջանակից[1]։
- Խանդոտի սերն ավելի շատ նման է ատելության[1]։
- Չեմ կարծում, թե աշխարհում ավելի ստորացուցիչ բան կա, քան խանդը, որը մեր հոգին լցնում է զզվելի պատկերներով[1]։
- Ֆրանս
- Խանդոտները միշտ դիտում են հեռադիտակով, որը փոքր իրերը դարձնում է մեծ, թզուկներին՝ հսկա, ենթադրությունը՝ իսկություն[1]։
- Հզոր է սերը մահվան պես, խանդը դաժան է դժոխքի նման[2]։
- Երգ երգոց 8:6
Ծանոթագրություններ
խմբագրել