Խաչիկ Հրաչյան
հայ արձակագիր, մանկագիր, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Խաչիկ Հրաչյան (Խաչիկ Թադևոսի Մեսրոպյան, հուլիսի 1, 1912, Նորաշեն (ներկայիս Արարատի մարզ) — մայիսի 28, 1989, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Աշխատանքը մայրն է ամենայն բարյաց[1]։
- Մարդ պետք է գոհ լինի նրանով, ինչ բնությունից ստացել է[2]։
- Երգը ծնվում է անընդհատ ջանքից[3]։
- Արվեստը բնության բացատրություն չէ, ոչ էլ նրա կրկնությունը[4]։
- Պետք է գնահատել անձնուրաց արաքը, եթե դա նույնիսկ ընկերդ է կատարել[5]։
- Մենակ մարդն ամենադժբախտ արարածն է[6]։
- Գործը ծնվում է սիրուց։ Իսկ կատարելությունը ընդհանուր ջանքերի արդյունք է[6]։
- Ավելորդ հետաքրքրասիրությունը լավ բանի չի հանգեցնի[7]։
- Կյանքը հիասթափությունների շղթա է, որ ընդհատվում է մահով[8]։
- Արվեստը ծնվում է սիրուց և տառապանքից[9]։
- Մարդը, որը ի վիճակի է ծաղրել ուրիշներին, չի կարող իր հաշիվները կյանքի հետ վերջացրած համարել[10]։
- Համոզմունքը նման է զինվորի՝ նա հաղթում է լուռ համառությամբ, անաղմուկ, առանց փողհարության։ [11]։
- Ով իսկականից սիրում է, չի կարող կեղծել[12]։
- Դերասանությունը լավ է բեմի վրա, բայց ոչ կյանքում[12]։
- Մարդը վստահությամբ է ուժեղ[13]։
- Դեռ երբեք տգիտությունը մնայուն բան չի ստեղծել[13]։
- Ով թշնամուց է սահմանազատվում՝ թշնամու հետ է[14]։
- Ում խղճում ես, սիրել չես կարող։
- Սերը ծնվում է խղճահարությունից,
- Սերը ծնվում է հպարտությունից[15]։
- Ամեն աշխատանք էլ պատվաբեր է[16]։
- Կինն էլ պիտի շենքշնորհք ունենա, թե չէ՝ հա թող մարդը սելավի պես բերի ու բերի, մեկ է՝ տունը տուն չի դառնա[17]։
- Որքան էլ մի բան լավ իմանաս, ուրիշներին տալու համար պիտի նորից աղբյուրներ նայես, ստուգես, ճշգրտես…[18]։
- Մարդ պետք է կարողանա սթափ գնահատել իր կարողությունները[19]։
- Ամեն մարդ պիտի որևէ օգտակար գործով զբաղվի[20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյան Խաչիկ, Ներկա-բացակա։ Վիպակներ և պատմվածքներ, Երևան։ Սովետական գրող, 1987, 448 էջ, էջ 5։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 16։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 18։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 30։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 40։
- ↑ 6,0 6,1 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 60։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 69։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 94։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 95։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 108։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 115։
- ↑ 12,0 12,1 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 122։
- ↑ 13,0 13,1 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 127։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 130։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 152:
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 306։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 310։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 311։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 314։
- ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 315։