Կառլոս Աբովյան

հայ նկարիչ

Կառլոս Շավարշի Աբովյան (Կալո) (հոկտեմբերի 17, 1937, Կիրովական - դեկտեմբերի 5, 1992, Վանաձոր), հայ նկարիչ։

Քաղվածքներ խմբագրել

  • Իմ կտավները իմ ժողովրդի հարստությունն են[1]։
  • Հանճարեղությունը պարզության մեջ է. դա հատուկ է մեծ արվեստագետներին[1]։
  • Նկարչության հետ դժվար է պայքարել։ Ես պայքարում եմ իմ գաղափարների, իմ ազատության համար[1]։
  • Կյանքի իմաստը անիմաստությունն է. իզուր ենք այն փորձում գրել մեծատառով[1]։
  • Նկարիչների միության անդամ դառնալով` ոչ ոք նկարիչ չի դառնում։ Ավելորդ բաներ են էդ բոլորը։ Քանի անգամ առաջարկել են, հրաժարվել եմ։ Իսկական նկարիչը պիտի նկարի. դա է նրա խնդիրը. ցուցահանդեսներին մասնակցելը, էն էլ մի գործով, դատարկ բան է։ Հետո, ամենամեծ նկարիչները միայն իրենց կարող են թույլ տալ կենդանության օրոք անհատական ցուցահանդես բացել` Պիկասոն, Շագալը, Սարյանը[1]
  • Արվեստանոցում, թեկուզ աչքերս փակ, տեսնում եմ մեր բնության ամեն անկյունը, լույսի փոխվելը, գույների խաղը։ Լիքն եմ դրանցով. բոլորն իմ մեջ են ծնվածս օրից…
Զարմանալի բաներ կան էս աշխարհում… Ուզում եմ նկարեմ, չէ՞, հանկարծ տեսնում եմ, որ մեջս մի խռով բան կա…Մինչև չգտնեմ, թե ով է խռովել, ում եմ նեղացրել, չեմ նկարում։ Բայց ավելի շատ ես եմ խռոված լինում[1]

Աղբյուրներ խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կառլոս Աբովյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: