Մարդասիրություն
Մարդասիրություն, հայացքների համախումբ, որոնք արտահայտում են հարգանքը մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ, հոգատարությունը մարդկանց բարօրության, նրանց համակողմանի զարգացման, մարդու համար հասարակական կյանքի նպաստավոր պայմանների ստեղծման նկատմամբ[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդի՛կ, եղե՛ք մարդկային։ Դա ձեր առաջին պարտականությունն է։
- Մարդը պետք է սիրի մարդկանց։ Եթե նա մարդկանց սիրի, ապա նա կապրի ավելի լավ, ավելի ուրախ, քանի որ աշխարհում ոչ ոք այնպես վատ չի ապրում, ինչպես միզանտրոպը` մարդատյացը։
- Մարդասիրությունը այն միակ բանն է, որը, հավանաբար, մնացել է անէություն գնացած Ժողովուրդներից ու քաղաքակրթություններից` գրքերը, ժողովրդական ասքերը, մարմարե արձանները, ճարտարապետական համաչափությունները։
- Իմ կարծիքով, մարդն ապրում է, քանի դեռ սիրում է, իսկ եթե նա մարդկանց չի սիրում, էլ ինչի՞ է նա պետք։
- Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան էլ կյանք կա նրանում։
- Ռ. Էմերսոն
- Բարությունը մեր կյանքի հավիտենական, վսեմ նպատակն է։ Ինչպես էլ մենք հասկանանք բարին, մեր կյանքը ոչ այլ ինչ է, քան ձգտումը դեպի բարին։
- Մարդը որքան ավելի խելացի և ավելի բարի է, այնքան նա ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ։
- Ամենանրբին բավականությունը նրանում է, որ բավականություն պատճառես ուրիշներին։
- Իսկական մարդասիրությունը նշանակում է ամենից առաջ արդարացիություն։
Աղբյուրներ
խմբագրել- Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975։