Մոնտե Քրիստոյի որդին
«Մոնտե Քրիստոյի որդին» (ֆր.՝ Le Fils de Monte-Cristo ), ֆրանսիացի գրող Ժյուլ Լերմինայի գիրքը, որը գրել է 1881 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Երբ տառապող մարդը նայում է ծովին, ցավը կարծես փոքր-ինչ թեթևանում է։
- Ուրիշի վրա զենք բարձրացնելու պատճառն այն է, որ վախենում ես, թե նրանք առաջինը կբարձրացնեն։
- Խենթերը հարբածների ու կատուների նման են՝ միշտ չորս թաթի վրա են ընկնում։
- Պատերազմում ամեն խորամանկություն օգտակար է, ամեն թակարդ՝ խրախուսելի։
- Չար էությունները ատելության հոտը շուտ են առնում։
- Նա, ով բազուկներում ուժ և կրծքի մեջ սիրտ ունի, չի կարող չփրկել բարեկամին։
- Պատվախնդիր մարդիկ երբեմն ծայրահեղ քաջասրտություն են ունենում։
- Կառքը որքան էլ հավասարակշռված լինի, ավազի մի հատիկն անգամ կարող է տապալել այն։
- Բնությունը հարձակվում է դիմացից և անհնար է նրան հարվածել թիկունքից։
- Հաջողության ձգտողը հոգնելուց չպիտի վախենա։
- Չքավորությունը անպատվություն չէ։
- Հիշատակներ կան, որոնք չեն փոխարինվում ոսկով։
- Կյանքում լինում են այնպիսի վայրկյաններ, երբ անտանելի է դառնում ուրիշի միջամտությունը։
- Երբեմն ամենաճշմարիտ պերճախոսությունը լռություն է լինում։
- Մեծ լինելու համար մարդ մի քիչ գոնե տառապած պիտի լինի։
- Երեխա վնասողը չափահաս սպանող մարդասպանից ավելի ոճրագործ է։
- Այն խելոք պատանին, որ չափավորում է իր զգացմունքները, վերլուծում է իր տպավորությունները ու կշռադատում կատարած քայլը, կատարյալ լինել չի կարող։
- Մարդ կարող է մենամարտել միայն այն մարդու հետ, ում հարգում է։
- Ճակատագիրը սոսկալի բան է, և ոճիրը սերմանողը հուսահատություն է հնձում։
- Քաղաքական դատավարությունները նման են միմյանց։ Բոլորն էլ նյութապաշտության արշավ են ավելի, քան արդարադատության անողոք խոսք։
Աղբյուրներ
խմբագրել- Ժյուլ Լերմինա «Մոնտե Քրիստոյի որդին»։ grqamol.am (մայիսի 13, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։