Նաիրի Զարյան

հայ հրապարակախոս, արձակագիր, թատերագետ, թարգմանիչ, բանաստեղծ

Նաիրի Զարյան կամ Հայաստան Եղիազարյան (դեկտեմբերի 31, 1900 — հուլիսի 11, 1969), հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։ ՀԳՄ վարչության նախագահ (1944-46)։

Նաիրի Զարյանը

Քաղվածքներ

խմբագրել
  • Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն[1]։
  • Ես իմ գլուխը հպարտ և հիացմունքով խոնարհում եմ իմ ժողովրդի առաջ և ինձ կհամարեմ անչափ երջանիկ, եթե կարողանամ մի աննշան աղյուս դնել նրա հոյակապ կուլտուրայի շենքին, արժեքավոր մի տող ավելացնել նրա մարդասեր, ազատաբաղձ գրականությանը[2]։
  • Խոսքի ակունքը կյանքի մեջ է, դրանից է, որ մարդիկ միշտ նյութ են գտնում խոսելու[2]։
  • Գրական վարպետության մասին մտածելիս ես հիշում եմ միշտ, որ ամեն մի նոր գործ սկսելիս ինձ սկսնակ եմ զգում[2]։
  • Բոլոր համամարդկային, համազգային և անձնական վշտերով հանդերձ՝ ես մնում եմ անուղղելի լավատես[2]։
  • Ես հավատում եմ մարդկանց և ապագային[2]։

Քաղվածքներ Նաիրի Զարյանի մասին

խմբագրել

Սեղանիս վրա գիրքն է դրված, և երբ ուզեմ, կբացեմ գիրքը, ու Նաիրին նորից ինձ հետ կլինի, մեր հայոց աշխարհի ժողովրդի հետ։ Սրան ես հավատում եմ. արվեստագետի, գրողի կյանքը այսպես պետք է չափել[3]։

Մարտիրոս Սարյան
  • Նաիրի Զարյանը խորհրդահայ գրականության այն դեմքերից էր, որոնք սկզբնավորեցին, կազմավորեցին և բարձրացրին այդ գրականությունը համամիութենական ճանաչման աստիճանի։ Նա այն անուններից է, որոնցով մեր գրականությունը դառնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին հայտնի իրողություն[3]։
Վաղարշակ Նորենց
  • Մենք Նաիրի Զարյանին շատ վաղուց գիտենք իբրև առաջավոր բանաստեղծի և դրամատուրգի, իբրև հասարակական գործչի, խաղաղության համար պայքարի մարտիկի[3]։
Նիկոլայ Տիխոնով
  • Ն. Զարյանի հետ ես բարեկամացել եմ մեր համատեղ աշխատանքի ընթացքում... Իմ հիշողության մեջ նա միշտ կմնա որպես պայծառ մարդ, քաղաքացի, մեծ ճաշակի և բարձր չափանիշների արվեստագետ[3]։
Գեորգի Մարկով
  • Կան «մենատնտես» գրողներ, որոնք մտածում են միայն իրենց սեփական փառքի ու վաստակի մասին և կարող են ու պատրաստ են անտարբեր աստղ ու ծաղիկ գովերգել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց կողքին... ռումբ է պայթում կամ մարդ սպանվում...
  • Ազնիվ, սկզբունքային, կրքոտ, իր ժողովրդի ու մարդկության ցավերով ու հոգսերով այրվող և ուրիշներին միշտ օգնելու և քաջալերելու պատրաստ մարդ էր Նաիրի Զարյանը[3]։
Գևորգ Էմին

Աղբյուրներ

խմբագրել
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-263-2. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վ. Սահակյան, Ռ. Սահակյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 108։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Վ. Սահակյան, Ռ. Սահակյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 107։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նաիրի Զարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝