Նարգիզ Փաշայան

հայ նկարչուհի

Նարգիզ Փաշայան (փետրվարի 23, 1950, Երևան), հայ նկարչուհի։

Քաղվածքներ

խմբագրել
  • Սովորել նկարել կան նկարել. դեռ չի նշանակում լինել նկարիչ. ժամանակը ցույց կտա, թե ով է նկարիչը։ Նկարչությունն օգնում է ինձ բացահատել աշխարհն ու ինքս ինձ։ Ես ուզում եմ հասկանալ իմ տեղն ու դերը այս կյանքում, ուզում եմ իմանալ նկարիչ եմ` թե չէ[1]։
  • Սեր ասելով նկատի չունեմ սեր տղամարդու և կնոջ մեջ։ Սերը դա վերաբերմունք է կյանքի նկատմամբ[1]։
  • Իմ կյանքի ամենանվիրական պահերը իմ ստեղծագործելու պահերն են։ Իմ ձգտումն է չբռնանալ իմ ներքին ազատության ու մղումների վրա, թե չէ ոչիինչ չի ստացվի[1]։
  • Ամեն մեկն էլ իր տեսակի մեջ տեսակի մեջ յուրօրինակ է ու անկրկնելի։ Սիրել կամ գերադասել մեկը մյուսից`չեմ կարող։ Դա նույն է, թե մի զավակիդ ավելի շատ սիրես մյուսից[1]։
  • Կանանց համար ստեղծագործելը բավական բարդ է, որովհետև կնոջ ամենամեծ ստեղծագործությունը մայր լինելն ու ընտանիք ունենալն է։ Բայց եթե շատ ես ուզում համատեղել, ուրեմն պետք է ինչ-որ կերպ ճանապարհ գտնես. ցանկության դեպքում պայմաններ միշտ էլ կարելի է ստեղծել[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Նկարիչն անցնում է բարդ ու երկար ճանապարհ (hy-AM)։ Վերստացված է՝ 2019-02-23։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նարգիզ Փաշայան հոդվածը նաև Վիքիպեդիայում: