«Շառաչ և ցասում» (անգլ.՝ The Sound and the Fury), ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների վեպը, որը տպագրվել է 1929 թվականին «Jonathan Cape and Harrison Smith» հրատարակչության կողմից։ Վեպը հայերեն է թարգմանվել 2003 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Դալլաքյան[1]։

«Շառաչ և ցասում» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ժամացույցները սպանում են ժամանակը։ Ժամանակը մեռած է, քանի դեռ տկտկում է այդ փոքրիկ անիվներում, և միայն երբ ժամացույցը կանգնում է, ժամանակը կյանք է ստանում։
  • Բոլոր մարդկանց՝ թե սև, թե սպիտակ, ճանաչելու լավագույն միջոցն այն է, որ ընդունես նրանց այնպիսին, ինչպիսին իրենք են իրենց ընդունում, ու հանգիստ թողնես։
  • Կանայք մարդկանց չեն հասկանում. այդ բանը մեզ է վերապահված։ Նրանք ծնվում են միայն կասկածի գործնական սերմերով, որ բերք են տալիս։ Նրանք հաճախ և սովորաբար հակված են չարին լրացնելու չարի բաց թողածը, բնազդաբար մտքերում պարարտ հող պատրաստելով, չարի համար ասես անկողնում քնած փաթաթվում են գոյություն ունեցող կամ չունեցող չարիքին, մինչև չարիքն իր նպատակին է ծառայում։
  • Որովհետև ոչ մի ճակատամարտ երբևէ հաղթությամբ չի ավարտվում, ասաց նա։ Նույնիսկ տեղի չի ունենում։ Մարտադաշտը սոսկ բացահայտում է մարդու հիմարությունն ու հուսահատությունը, իսկ հաղթանակը փիլիսոփաների ու խեղկատակների պատրանքն է։
  • Մարդու իմաստն ու նշանակությունը, նրա տիեզերական անհրաժեշտությունն ու էպիկական անպետքությունը տեսնողին հաճախ թվում է, թե մարդը չի դիմանա։ Ամեն սերունդ գալիս է տեսնելու, որ մարդը չի դիմանա։ Գալիս է ապրելու մարդու հերթական պարտության էպոսը։ Այն պարտության, որի վերջում հաղթանակը չեն տոնում, այլ ընդունում են իբրև վկայություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 349. 


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Շառաչ և ցասում հոդվածը նաև Վիքիպեդիայում: