Սաադի
Պարսիկ բանաստեղծ
Սաադի կամ Մուշրիֆ-ուդ-դին Աբդուլլահ (1184 — 1283/1291?) (Պարսկերեն՝ سعدی), պարսիկ բանաստեղծ։
Քաղվածքներ
խմբագրել- Ով գիտելիքներ է ձեռք բերել, բայց չի օգտագործում, նման է այն հողագործին, որը դաշտը վարել, բայց չի ցանել[1]։
- Ադամի որդիք անդամներ են մին մարմնի
Ստեղծման մեջ գալիս են նույն գոհարից
Հենց որ ժամանակը մի անդամին ցավ բերի
Հանգիստ չի մնա մյուս անդամներին
Դու որ ուրիշների ցավից անհոգ ես
Չարժե որ անվամբ դու մի մարդ կոչվես։- Այս բանաստեղծությունը գրված է նաև ՄԱԿ-ի Նյու Յորքի շենքի շեմին
- Պարսկերենով՝
- Այս բանաստեղծությունը գրված է նաև ՄԱԿ-ի Նյու Յորքի շենքի շեմին
- بنی آدم اعضای یک پیکرند
که در آفرينش ز یک گوهرند - چو عضوى به درد آورد روزگار
دگر عضوها را نماند قرار - تو کز محنت دیگران بی غمی
نشاید که نامت نهند آدمی
- Արդարադատ թագավորը թե լավ իշխել կարենա,
Ժողովուրդը նրա համար հզոր բանակ կդառնա[2]։ - Նիհար ձին է կռվի պահին պիտանի,
Ոչ թե պարարտ ու հաստ եզը ընտանի[2]։ - Ով իր թշնամուն պատեհ առիթով չի սպանի, ինքը իր թշնամին է[2]։
- Տեսնում ես երբ թշնամուդ թույլ, ցույց մի տա քեզ հպարտ,
Ամեն ոսկրի մեջ կա ուղեղ, ամեն շապկի մեջ՝ մի մարդ[2]։ - Թշնամուց խորհուրդ ընդունելը վտանգավոր է, սակայն լսելը՝ թույլատրելի, պայմանով, որ տված խորհրդի հակառակն անես, այն ժամանակ ճիշտ կլինի[2]։
- Խեղճացած թշնամուդ մի՛ խնայիր, երբ ուժեղանա՝ քեզ չի խնայի[2]։
- Օձի գլուխը թշնամուդ ձեռքով ջախջախիր, որպեսզի մեկն ու մեկից ազատվելու առիթն ունենաս. եթե թշնամիդ հաղթի՝ օձը սատկած կլինի, իսկ եթե օձը հաղթի, թշնամուցդ կազատվես[3]։
- Ստոր մարդուն թե պաշտպանես, նրան ցույց տաս սեր, բարիք,
Քո երկրում իսկ, քո անունից նա կգործի միշտ չարիք[4]։ - Էշը, եթե լինի բարձած իր ուժերին համաչափ,
Տեղ կհասնի նա անվտանգ, հաստատապես ու շտապ[5]։ - Թե չղջիկը լույս ցերեկով չի տեսնում,
Ի՞նչ մեղք ունի արեգակը դրանում[6]։ - Հիմար մարդը լավ կանի, որ չխոսի, իսկ եթե այդքանն ըմբռնի, այլևս հիմար չի լինի[6]։
- Դժբախտները ցանկանում են անխնա,
Որ աշխարհում երջանիկ մարդ չմնա[7]։ - Ձիու համար արոտն է լավ, քան ասպարեզն արշավանքի,
Բայձ ուրիշի ձեռքին է միշտ սանձը նրա իրավունքի[8]։ - Երկու հոգի պետության և կրոնի թշնամիներ են՝ անգութ թագավորը և տգետ կրոնավորը[8]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 166.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 95. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 96. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 162. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 218. ISBN 99930-2-263-2.
- ↑ 6,0 6,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 219. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 225. ISBN 99930-2-263-2.
- ↑ 8,0 8,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 154. ISBN 99930-2-263-2.