Սառույցի տակ էլ գետը հոսում է
«Սառույցի տակ էլ գետը հոսում է», լատվիացի գրող, հրապարակախոս, բժիշկ Միերվալդիս Բիրզեի (1921-2000) 1958 թվականին գրված վիպակը։
Քաղվածքներ
խմբագրել- Միայն այն մարդը, ով իր կաշվի վրա զգացել է շղթայի զորությունը, կկարողանա ըստ արժանվույն գնահատել ազատության երջանկությունը։ (էջ 13)
- Եթե մարդ ոչ մեկին չի կարողանում վստահել, ուրեմն նա մարդկանցով չի շրջապատված ։ (էջ 44)
- Խամրած ծաղիկն էլ երբևէ կոկոն է եղել։ (էջ 45)
- Խնձորը կախված է խնձորենուց, բայց երբ հասնում է, որքան էլ ծառը թախծելու լինի, գալիս է ճյուղին հրաժեշտ տալու ժամը։ (էջ 46)
- Պատերազմի տարիները նման են ուժեղ արևայրոցին, որի տակ ծաղիկները վաղաժամ են փթթում։ Միգուցե այն պատճառով, որ այս շիկացած հողի վրա շուտ էլ պիտի թառամեն։ (էջ 46)
- Որքան էլ հաստ են բանտի քարե պատերը, ճեղքեր այնտեղ էլ են լինում։ (էջ 65)
- Ճիշտ չէ, որ հույսը միշտ մեռնում է մարդու հետ միասին։ Պատահում է սա կորչում գնում է, իսկ մարդը դեռ ապրում է, պայքարում։ Մարդկային միտքն այնքան հզոր է, որ ընդունակ է կրելու հույսի կործանումը, բայց և տանելու պայքարի ջահն այնքան ժամանակ, քանի դեռ սիրտը չի դադարել տրոփել։ (էջ 87)
- Ազատ մարդու պարտքն ազատությունը մինչև վերջ պաշտպանելն է։ Կյանքի նպատակը՝ կյանքը, որպես հավիտենական էստաֆետ, հաջորդաբար փոխանցելն է։ (էջ 87)
- Նրանք կռվում էին, որպեսզի մարդիկ լինեին նույնքան իրավահավասար, որքան իրավահավասար են նրանք ծնվելիս ու մեռնելիս։ Կռվում էին, որպեսզի փթթող կյանքերից հեռացնեին կախաղանների ստվերները, որ տարածել էր գերմանական գիշատիչ արծիվը։ (էջ 87)
- Ամեն մի մայր, երբ գլուխը խոնարհում է երեխայի հագուստը կարելու, սիրո զարմանալի հորձաք է ձգում, սիրո, որն անցնում է սերնդեսերունդ։ (էջ 151)
- Մարդը կարող է միայն որպես մարդ ապրել։ Կենդանի արարածն առանց խղճի մարդ չէ։ (էջ 165)
- Եղեգնուտը ջունգլի չէ, եղեգնուտում չես կերակրվի։ Մարդը պետք է ուտի և դրանում է նրա դժբախտությունը։ (էջ 178)
- Ծերերի սիրտը ջահելի համար ավելի է ցավում, քան ջահելներինը՝ ծերերի համար։ Ժամանակն է այդպես․․․ (էջ 202)
Աղբյուրներ
խմբագրել- Սառույցի տակ էլ գետը հոսում է։ Վեպ - Երևան։ Հայպետհրատ, 1963-209 էջ
- Yet Icebound Rivers Flow