Սիրելի բարեկամ
«Սիրելի բարեկամ» (ֆր.՝ Bel-Ami), ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի վեպը, որը գրվել և հրատարակվել է 1885 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանել Ա․ Կոթիկյանը 1953 թվականին[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Սիրած էակի մոտ հրաշալի ժամեր անցկացնելուց հետո մարդ ենթարկվում է մի անօրինակ տիրակալության, որը միաժամանակ և՜ մտերիմ է, և՜ անորոշ, և՜ հուզիչ, և՜ հիասքանչ, որովհետև խորհրդավոր է։
- Զգացմունքների միությունը կնքում է սրտերի միությունը։
- Չկա ավելի մեծ երջանկություն, որը կարելի լինի համեմատել երկու ձեռքերի առաջին սեղմումի հետ այն պահին, երբ մի ձեռքը հարցնում է՝ «Սիրու՞մ ես ինձ», իսկ մյուսը պատասխանում՝ «Այո՛, սիրում եմ ձեզ»։
- Որքան դժվար է գտնել մի մարդ, որի մտքի սահմանները լինեն ընդարձակ, որը քեզ տա լայն շնչելու զգացողությունը, ինչպես կարելի է շնչել ծովափնյա վայրերում։
- Կյանքը մի լեռ է. քանի բարձրանաս, այնքան որոշակի կտեսնես նրա գագաթը և երջանիկ կզգաս քեզ, սակայն երբ հասնես բարձունքին, այնտեղից հանկարծ կտեսնես վայրէջքը, որի ստորոտը մահն է։ Բարձրանալը լինում է դանդաղ, իսկ իջնելը՝ շատ արագ։
- Ինչքա՜ն տխրություն կա խոր լռության մեջ այն սենյակի, ուր ապրում են մենակ։
- Աշխարհը ուժեղներինն է։ Հարկավոր է լինել ուժեղ։ Հարկավոր է լինել բոլորից բարձր։
- Սիրո մեջ հարկավոր է տակտ, հնարագիտություն, խոհեմություն և ծայրահեղ նրբազգացողություն։
- Մարդ խորամանկ է դառնում, երբ սկսում է սիրել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 370.
Աղբյուրներ
խմբագրել- Գի դը Մոպասան «Սիրելի բարեկամ»։ grqamol.am (հուլիսի 19, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։