Վիշտ, հոգեկան տառապանք, որ կարող է առաջանալ անհաջողության, ծանր կորստի, աղետի և այլ պատճառներով։

Քաղվածքներ խմբագրել

  • Վիշտը մեր բոլոր զգացումներից ամենակայունն է[1]։
Օնորե դը Բալզակ
Ջորջ Բայրոն
  • Երբ վիշտը քեզ այցի գա, նայիր շուրջդ ու մխիթարվիր. կան մարդիկ, որոնց բաժինն ավելի ծանր է[1]։
Եզոպոս
Քին Հաբարդ
  • Ճշմարիտ վիշտն ամոթխած է[1]։
Հեգել
Հելվեցիուս
  • Մի՛ փորձեք վիշտը խեղդել գինու մեջ. այն կարողանում է լողալ[1]։
Իվ Միրանդ
  • Վիշտն ավելի ուժեղ է ճնշում, երբ տեսնում է, որ իրեն անձնատուր են լինում[1]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Մեծ հոգիները տառապանքը կրում են լռելյայն[1]։
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Վիշտը պարապության տեսակներից մեկն է[1]։
Սեմուել Ջոնսոն
  • Փոքր վշտերը շատախոս են, խորունկ վիշտն անխոս է[1]։
Սենեկա
  • Վշտի լեզուն անհնար է լռեցնել[1]։
Սլովացկի
  • Իմաստությունն ու վիշտը դժվար է միավորել[2]։
Սիրոս
  • Հաճելի է հիշել ձախորդությունների մասին, եթե դրանք արդեն անցել են[2]։
Ցիցերոն
  • Նա է միայն ճշմարիտ վշտանում, ում վիշտն առանց վկաների է։
Մարցիալուս
  • Վշտերի լեզուն լռեցնելն անկարելի է։
Սլովացկի
  • Եթե կարող ես, մի՛ ենթարկվիր վշտին և ամեն դեպքում մի՛ բացահայտիր այն։
Սենեկա Կրտսեր

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 306։
  2. 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 307։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիշտ հոդվածը նաև Վիքիպեդիայում: