Սվետլանա Նավասարդյան

հայ երաժշտության ուսուցիչ, դաշնակահար

Սվետլանա Նավասարդյան (ծ. հոկտեմբերի 29, 1946, Ալավերդի), հայ դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1989)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Դասական երաժշտությունը երբեք ճգնաժամ չի ապրի։ Այն միշտ կունենա ունկնդիր, միշտ պահանջված կլինի, քանի որ մարդն անպայման իրեն կվերագտնի դասական երաժշտության մեջ[1]։
  • Արտիստի առաքելությունը ամփոփում է իր մեջ մարդկային բարձրագույն արժեքի արտահայտումը՝ բազմապատկել բաժանելու համար։ Ես արտիստ եմ, մասնիկն եմ զորավոր, բացառիկ մի մշակույթի և երջանիկ եմ, որ իմ երաժշտության համեստագույն պարտեզի վարդը կարող եմ բերել հայրենիքիս մշակույթի պատվանդանին[2]։
  • Երաժշտությունն իմ կյանքն է։ Այն շատ բնականորեն մտել է իմ կյանք՝ աշխարհն ընկալելու հետ մեկտեղ կամ երևի թե շատ ավելի վաղ շրջանից[3]։
  • Արվեստը կյանքի գունավոր անդրադարձն է. կյանքում այնքան իմաստ կա, որքան իմաստ մենք դնում ենք նրա մեջ[4]։
  • Յուրաքանչյուրն իր տեղը պետք է ստեղծի։ Ամեն կատարող պետք է ստեղծի իրենը։ Կապ չունի՝ իր ստեղծած «բաժակը» մեծ, թե փոքր կլինի, կարևորն այն է, որ դա կլինի իրենը։ Միեւնույն երևույթն անհնար է կրկնել։ Մեր երկրում անպայման պետք է լինեն տաղանդավոր երիտասարդներ, քանի որ մեր մշակութային գենը շատ զորավոր է[5]։

Քաղվածքներ անձի մասին

խմբագրել
  • Հայ դաշնամուրային հրաբուխ[6]։
«Offenbach post», 1984
  • Սվետլանա Նավասարդյանը ընդդիմության խորհրդանիշ է այն ամենին, ինչը մարմնավորում է կանխատեսելիություն և առօրեականություն ժամանակակից դաշնամուրային արվեստում[6]։
Իրինա Զոլոտովա, երաժշտագետ, երաժշտաքննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
  • Իր տաղանդի բյուր կողմերով հիացնող Սվետլանա Նավասարդյանը կարող է լինել ցանկացած բեմի զարդը[6]։
Էմիլ Գիլելս, խորհրդային դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս
  • Ուրախությամբ բացահայտեցի Նավասարդյանի գեղեցիկ տաղանդը։ Հինդեմիտթի «Ludus Tonalis»-ի նրա կատարումը պարզապես հիանալի է[6]։
Սվյատոսլավ Ռիխտեր, խորհրդային դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս
  • Միայն Սվետլանա Նավասարդյանի կատարումը լսելուց հետո ես տպավորվեցի Շոստակովիչի հանրահայտ կոնցերտից[6]։
Աննի Ֆիշեր, հունգարացի դաշնակահարուհի

Աղբյուրներ

խմբագրել


 
Վիքիպեդիա