Վարդուհի Վարդերեսյան

հայ դերասան

Վարդուհի Վարդերեսյան (մարտի 19, 1924 — նոյեմբերի 24, 2015, Երևան[1]), հայ դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։

Քաղվածքներ

խմբագրել
  • Նորը արմատավորվել կարող է միայն հնի արգանդում[2]։
  • Եթե ընտրում ես արվեստագետի ճանապարհը՝ միաժամանակ պարտավորվելով լինել կին ու մայր, ուրեմն դու արդեն կայացրել ես կարևորագույն որոշումներն ու ընդունել մարտահրավերները։ Արվեստից առավել բարձրը կնոջ ու մոր պարտականությունների դաշտն է, արվեստը երբեմն կարող է ստորադասվել մոր ու կնոջ պարտականություններին։ Սակայն ես միշտ աշխատել եմ ստեղծել հավասարակշռություն այդ ամենի մեջ, այնպես անել, որ և՛ թատրոնում, և՛ տանը որևէ բան կիսատ չլինի[3]։
  • ... Իմ Ջոնին իմ կյանքի հեքիաթի մեջ իրոք հեքիաթ էր և կամ հեքիաթի թերևս ամենագեղեցիկ դրվագը, որի հետ անջնջելի շատ հուշեր են կապված, և որի հասցեին թատերական քննադատական միտքը, հանդիսատեսի հավաքական սիրտը հասցեագրեցին հիացմունքի, գնահատանքի վարար խոսքեր, որ շոյել ու դեռ շոյում են արվեստագետիս ինքնասիրությունը[4]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 29. ISBN 99930-2-276-4. 
  3. ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ՀԵՔԻԱԹԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՄԵՐ ՄԵՋ»
  4. Հայ նշանավոր կանայք. Վարդուհի Վարդերեսյան


 
Վիքիպեդիա