Տիգրան Մեծ (պատմավեպ)
«Տիգրան Մեծ», Հայկ Խաչատրյանի պատմավեպը[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Ես կպահեմ մեր լեռների պես հպարտ ու անկոտրում հայոց լեզուն, ես կպահեմ հայոց լեզվի պես հպարտ ու անկոտրում մեր լեռները։
- Կկորչի աշխարհի վրա հայ ազգը, եթե ի մի չձուլվի, կկորչեն հայրենախոս մեր լեզուն ու երգը, եթե հայերը շարունակեն անջատված մնալ իրարից։
- Ժամանակը քեզ չի հարմարվի, դու ժամանակին հարմարվիր։
- Իսկ ես չեմ կարող հանդուրժել, որ հայոց պարանի վրա իրենց լվացքը փռեն օտարները։
- Չհանդգնես մի աղջկա համար գերության մեջ թողնել քո հայրենիքի մի մասը։
- Կլեոպատրան գեղեցիկ է, բայց Փոքր Հայքն ավելի գեղեցիկ է։
- Կոպիտ կերպով մի կտրիր բարեկամության թելը, նորից կապելու դեպքում ագույց կմնա։
- Գործն ու իշխանությունն են վեհացնում մարդու անունը և ոչ հակառակը։
- Դու կարող ես սպանել Համասփյուռին, ինչպես և Համասփյուռը՝ քեզ, պարզ է, հարազատներ չեք և ատելով ատում եք միմյանց, բայց Արտավազդին ու Զարեհին կապում է հայրական արյունը, և մեկ-մեկու հանդեպ նրանք դավ չեն նյութի։
- Եթե կանայք տղամարդ դառնային թեկուզ մի օրով` աշխարհի գործերն այնպես կխառնեին, որ նորից շտկելու անզորությունից ինքնասպան կլինեին նույնիսկ աստվածները։
- Սովորիր դիմացինին ունկնդրել համբերությամբ և նոր միայն վճիռներ արձակել։ Հաճախ մարդը ճակատագրական սխալ է կատարում այն ժամանակ, երբ չի կարողանում ստիպել իրեն մինչև վերջ լսելու խոսակցին։
- Չարիք չէ, երբ կինը գիտակցում է իր գեղեցկությունը։ Սարսափելին այն է, երբ նա ապրում է միայն այդ գիտակցումով։
- Բնության մեջ ամեն գեղեցիկ բան հազվագյուտ է։
- Արքաները հաճախ մարդկանց գլխատում են ոչ այնքան մեղքի համար, որքան իրենց հզորությունը մնացածներին ցույց տալու և նրանց աչքը վախեցնելու համար։
- Ամեն մարդ փառքի ճամփա է դուրս գալիս` հենվելով մի զորավոր հեղինակության կռնակի։
- Ավելի լավ է մարդ հետիոտն անցնի իր կյանքի ճամփան, քան ձիու վրա` մեկ ուրիշի քղանցքից բռնած։
- Ահավոր զորություն ունեն բառերը։ Հաճախ թարգմանչի դիտավորությամբ նենգափոխված մի բառը տերություն է կործանում։
- Լեզուն կապի պետք ունի, ախորժակը՝ չափի։
- Մի թագի համար մի գլուխ է պետք, ոչ թե երկուսը կամ երեքը։
- Ամեն արարած նման է իր արարչին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»։ Grqamol.am։ Վերստացված է՝ հունվարի 25, 2016 թ.։
- Պատմավեպի էլեկտրոնային տարբերակը