Փայտոջիլ
«Փայտոջիլ» (ռուս.՝ «Клоп»), Վլադիմիր Մայակովսկու գրած կատակերգությունը` ինը պատկերով։ Հայերեն հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում` Երևանում, 1968 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ես քեզ խորհուրդ եմ տալիս` վարագույրնե՛ր ձեռք բեր։ Բացում ես վարագույրը, փողոցն ես տնտղում։ Ծածկում ես վարագույրը` կաշառք ես չանթում։ Միայն մենակ աշխատելն է ձանձրալի, իսկ մենակ հավ ուտելն ուրախալի է։ Ճի՞շտ է։
- Ես երջանիկ եմ, երջանիկ եմ տեսնելու տվյալ ժամանակահատվածում ընկեր Սկրիպկինի պայքարով լի ուղու նրբագեղ ավարտումը։ Ճշմարիտ է, այդ ուղում նա կորցրեց մեկ մասնավոր կուսակցական տոմս, սակայն ձեռք բերեց պետական փոխառության բազմաթիվ տոմսեր... Մարքսիստական հայացքով զինված մարդը կարող է չտեսնել, այսպես ասած, ինչպես մի կաթիլ ջրում, մարդկության երջանկությունը, որ հասարակ ժողովուրդն անվանում է սոցիալիզմ։
- Առաջ այսպիսի ապարատ հարկավոր էլ չէր։ Պատահում էր, մարդուն անհրաժեշտ է առաջինը ձեռք բարձրացնել, որպեսզի նկատեն, թե ինչպես է նախագահի հենց քթի տակ ցցում, ուղղակի ռունգերին է հասցնում երկու ձեռքն էլ, ափսոսալով միայն, որ հին Իզիդա աստվածուհին չի, թե չէ տասներկու ձեռքով կքվեարկեր։ Իսկ շատերը ծլկում էին։ Մեկի մասին ասում էին, թե ինչ-որ կարևոր բանավեճի ամբողջ ընթացքում նստել էր զուգարանում` վախենալով քվեարկությունից։
Աղբյուրներ
խմբագրել- Վլադիմիր Մայակովսկի, Փայտոջիլը։ Բաղնիք, Երևան 1968 թ.