Աշխատանք
(Վերահղված է Աշխատելից)
Աղբյուրով
խմբագրել- Նա, ով իր առողջությունը ուզում է փնտրել ոչ թե աշխատանքի, այլ անգործության մեջ, վարվում է ճիշտ այնպես հիմարաբար, ինչպես իր ձայնը լռությամբ կատարելագործել ցանկացողը[1]։
- Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության։ Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով[2]։
- Ծուլությունը հավասարապես նվաստացնում է թե՛ առանձին անհատների և թե ամբողջ ազգերի։ Ծուլությունը ոչ մի ժամանակ ոչ մի լավ բան չի կատարել աշխարհում և երբեք չպիտի կատարի։ Ծուլությունը երբեք չի բարձրացել երկնամերձ լեռները, երբեք չի էլ հաղթահարել որևէ խոչընդոտ։ Դատարկության ու ծուլության հետևանքը միշտ եղել է ու կլինի դատարկությունն ու ձախողությունը։ Ծուլությունը մի բեռ է խիստ ծանր, արգելք է և անչափ վնասակար։ Դրան անձնատուր եղած մարդիկ միշտ անօգուտ են, միշտ տրտնջացող, միշտ վշտահար, հուսահատ ու միշտ թշվառ։ Ծուլությունը, որքան աշխատանքի, այնքան էլ երջանկության թշնամին է[3]։
- Աշխատանքը մեր գոյության օրենքն է, մարդկանց ու ազգերի առաջ տանող ամենամեծ սկզբունքը։ Մարդկանց մեծամասության համար աշխատանքը անհրաժեշտ մի բան է, որից կախված է նրա կյանքը։ Այսպես թե այնպես բոլորս էլ պարտավոր ենք աշխատել, որպեսզի արժանավայել կյանք վարենք[4]։
- Աշխատանքը կարող է լինել մի ծանր բեռ ու պատուհաս, սակայն փառք ու պատիվ բերել մեզ։ Առանց աշխատանքի ոչինչ չի կարելի ստեղծել։ Մեր մեջ եղած ամեն ազնիվ ու լավ բան ստեղծվում է աշխատանքով։ Եթե աշխատանքը ոչնչացվեր, բարոյական մահ կհասներ մարդկությանը[5]։
- Աշխատանքը կարգապահության վարժեցնող մի միջոց լինելով, կարող է բնավորության կրթիչների շարքը դասվել։ Աշխատանքը եթե անմիջական մի արդյունք էլ չտա, ավելի օգտակար է, քան դատարկությունը, քանի որ մարզում է մեր ձեռքերը, մեր միտքը, ուրեմն և մեզ՝ մարզում, պատրաստում է մի արգասավոր գործի համար։ Աշխատանքի սովորությունը վարժեցնում է կարգապահության, ստիպուն է խնայել ժամանակը և իմաստաբար բաժանել այն[5]։
- Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ։ Աշխատասեր ու ջանասեր լինել երիտասարդ հասակում՝ նշանակում է ձեռք բերել հաստատուն բնավորություն, որը նշանակում է հարատև ուշադրության և տոկունության համար անհրաժեշտ հատկություն և կամքի կորով։ Իսկ դրանցով կարելի է հաղթահարել ամեն ինչ[6]։
- Մարդու մեջ ինչ մեծություն կա, աշխատանքի գործն է, իսկ քաղաքակրթությունն էլ աշխատանքի պտուղն է[7]։
- Աշխատանքի վեհությունը,-- ահա թե ամենից շատ ի՞նչն է ինձ հրապուրել աշխարհում[7]։
- Աշխատանքը ամեն ինչ է. աշխատանքը և՛ արդարացում է, և՛ փրկություն[7]։
- Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով[7]։
- Մարդուն նկարագրող արդյունաշատ դաստիարակներից մեկը՝ աշխատությունն է[7]։
- Աշխատանքը հաղթահարում է ոչ միայն հիվանդությունները, այլև ծերությունը[6]։
- Շատ շարժվես, երկար կապրես[6]։
- Ծանր է թիկունքի, թեթև՝ սրտի համար[7]։
- Առանց աշխատանքի չկա հանգիստ[7]։
- Ես հավատում եմ սիստեմատիկ աշխատանքի անհրաժեշտությանը և երբեք չեմ սպասուն ներշնչանքի։ Բնավորությամբ ես ոչ միայն փնթի ու թափթփված մարդ էի, այլև մելամաղձոտ։ Բայց իմ մեջ կարողացա հաղթահարել թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Ինձ մոտ դրսևորվեց կարգապահությունը, որի անհրաժեշտությունը զգացել էի նավաստի եղած ժամանակ[8]։
- Աշխատանքը բնության բժիշկն է, որ անհրաժեշտ է մարդկային երջանկության[8]։
- Առանց բացառիկ աշխատասիրության չկան ո՛չ տաղանդներ, ո՛չ հանճարներ[9]։
- Աշխատանքի համար եկանք մենք աշխարհ,
Եվ ոչ թե ճանճեր քշելու համար[10]։
- Աշխատանքը մինչև հարյուր տարի ապրելու արվեստի պարտադիր պայմաններից մեկն է[11]։
- Անգործությունը մարդ է սպանում դարանակալած թշնամու նման[12]։
- Սիրի՛ր աշխատանքը, որպեսզի դու քո վաստակը ուտես և ուրիշներին էլ տաս[13]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Երեխաներն աշխատանքը դարձնում են ուրախ, բայց նրանց պատճառով անհաջողությունները թվում են ավելի վշտացուցիչ․ երեխաների շնորհիվ կյանքը թվում է ավելի հաճելի, իսկ մահը՝ նվազ սարսափելի։
- Այժմ իմ մեջ Եվրոպայում ողջ բարոյական դատողության և աշխատանքի սայրն է։
- Կինն ու հանճարը չեն աշխատում։ Կինը ցայժմ եղել է մարդկության գերագույն շքեղությունը։ Այն բոլոր պահերին, երբ մենք մեր լավագույնն ենք անում, մենք չենք աշխատում։ Աշխատանքը սոսկ միջոց է, որը տանում է այդ պահերին։
- Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
- Ամեն ինչ ենթարկվում է միայն աշխատանքին, մարդու աշխատանքին․ այսպիսին է պատմության լոզունգը։
- Զրույցն ու խոսքերը հարկավոր են, բայց դրանք միայն սկիզբն են․ կյանքի ամբողջ էությունը գործերն են, խոսքից գործի անցնելու ունակությունը, դրանց համաձայնվածությունը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 52.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 59.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 62.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 63.
- ↑ 5,0 5,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 64.
- ↑ 6,0 6,1 6,2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 65.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 66.
- ↑ 8,0 8,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 67.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 184.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 51.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 15. ISBN 99941-807-0-3.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 29. ISBN 99930-2-276-4.
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 46