Քամուց քշվածները
«Քամուց քշվածները» (անգլ.՝ Gone with the Wind), ամերիկացի գրող Մարգարետ Միտչելի վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին։ Վեպի համար Միտչելը ստացել է Պուլիտցերյան մրցանակ։
Քաղվածքներ
խմբագրել- Եթե այս բեռը բաժին է ընկել ինձ, նշանակում է ես ի վիճակի եմ այն կրել։
- Երբեք բաց մի թողեք ինչ որ նոր բան զգալու հնարավորությունը. դա աշխարահայացք է ձևավորում։
- Ուժեղ մարդիկ չեն սիրում ականատեսներ իրենց թուլության պահերին։
- Մահ, հարկեր, երեխայի ծնունդ. այս ամենը թափվում է մեր գլխին ամենաանպատեհ պահին։
- Նման չլինել մյուսներին… դա մեղք է, որը չի ներում ոչ մի հասարակություն։ Համարձակվիր չնմանվել մյուսներին, ու քեզ կմատնեն անեծքի։
- Ինքնախաբեությունը թույլերի զբաղմունքն է։
- Իսկ նա ասաց, որ նախընտրում է հրազենային գնդակ ճակատին, քան ունենալ հիմար կին։
- Ինչու՞ աղջիկը պետք է պարտադիր հիմար ձևանա, որպեսզի փեսացու որսա։
- Ամուսնությունից հետո ամուսինները բացահայտում են, որ իրենց կանայք ամենևին էլ հիմար չեն, ինչպիսին ձևանում էին։
- Եթե ես երբևէ եղել եմ քաջ, ապա շնորհիվ նրա, որ նա է մեջքիս կանգնած եղել։
- Վատն է այն մարդը ու այն ազգը, որը նստած լաց է լինում նրա համար, որ կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես ինքն է ուզում։
- Կանայք օժտված են այնպիսի ուժով ու տոկունությամբ, որ տղամարդիկ չեն էլ կարող երազել։
- Դժվարությունը կա՛մ կոփում է մարդուն, կա՛մ կոտրում։
- Այն մարդը, ով տեսել է ամենասարսափելին, դադարում է վախենալ։ Կինը երբեք չպետք է դադարի վախենալուց։ Հենց վախն է մեզ կին դարձնում։
- – Դուք ջենտլմեն չեք,- բացականչեց Սկարլեթը։
- – Իսկ Դուք լեդի չեք,- պատասխանեց Ռեդը։
- …Ամենաանմար սերն էլ ի վիճակի է մարել։ Իմ սերն էլ մարեց…
- Նա ինձ պետք է հարգի,անգամ եթե այլևս չի սիրում։
- Դուք ընդունում եք Ձեզ առաջարկվող սերը և մտրակի պես պահում առաջարկողի գլխին։
Աղբյուրներ
խմբագրել- Մարգարետ Միտչել «Քամուց քշվածները»։ grqamol.am (սեպտեմբերի 10, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 30, 2015 թ․։