Բեռնար դը Ֆոնտենել

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Ֆոնտենելից)

Բեռնար լը Բովիե դը Ֆոնտենել (ֆր.՝ Bernard le Bovier de Fontenelle, փետրվարի 11, 1657 — հունվարի 9, 1757), ֆրանսիացի գրող, Պիեռ Կոռնելի զարմիկը։

Բեռնար դը Ֆոնտենել

Քաղվածքներ

խմբագրել
  • Բոլոր մարդիկ սխալվում են, բայց մեծ մարդիկ խոստովանում են սխալները[1]։
  • Խելքի գեղեցկությունը զարմանք է առաջացնում, հոգու գեղեցկությունը՝ հարգանք[2]։
  • Մարդը հազվադեպ կարող է ստիպել սիրել իրեն, սակայն միշտ կարող է ստիպել հարգել իրեն[2]։
  • Երջանկության համար մեծ արգելք է չափազանց մեծ երջանկության սպասումը[2]։
  • Գեղեցիկ կինն աչքի համար դրախտ է, հոգու համար՝ դժոխք, գրպանի համար՝ քավարան[2]։
  • Կանայք դեմ չեն, որ իրենց քնքշորեն սիրեն, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց զվարճացնեն, և ով անում է մեկն առանց մյուսի, նա ոչինչ չի անում. կանայք նույնիսկ գերադասում են, որ իրենց զվարճացնեն՝ առանց սիրելու, քան սիրեն՝ առանց զվարճացնելու[2]։
  • Չկա ավելի թախծոտ բան, քան այն կանանց կյանքը, ովքեր կարողացել են միայն գեղեցիկ լինել[2]։
  • Մեծագույն հանճարները չեն արհամարհում նրան, ով իրենցից ցածր է, մինչդեռ մյուս մարդիկ սովորաբար արհամարհում են նույնիսկ նրանց, ովքեր իրենցից բարձր են[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 20. ISBN 99941-807-0-3. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բեռնար Լը Բովյե դը Ֆոնտենել (ցիտատներ)։ life.panorama.am (փետրվարի 17, 2015 թ․)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 25, 2015 թ․։