Ուինսթոն Չերչիլ
(Վերահղված է Winston Churchillից)
Սըր Ուինսթոն Չերչիլ (անգլերեն՝ Sir Winston Leonard Spencer Churchill, 1874թ. նոյեմբերի 30 — 1965թ. հունվարի 24), Միացյալ Թագավորության վարչապետ 1940-1945 և 1951-1955 թվականներին, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Քաղվածքներ
խմբագրել- Լավատեսը ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ, հոռետեսը գտնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ[1]։
- Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը[1]։
- Կառավարությունը, որը բավականաչափ մեծ է և ուժեղ, որ կարող է տալ ձեզ այն, ինչ պահանջում եք, նաև այնքան հզոր է, որ կարող է վերցնել այն ամենը, ինչ դուք ունեք[1]։
- Դու թշնամիներ ունե՞ս։ Շատ լավ է։ Դա նշանակում է, որ կյանքումդ գոնե մեկ անգամ ինչ-որ բանի համար պայքարել ես[1]։
- Սիրում եմ խոզերին։ Շները մեզ ներքևից վերև են նայում, կատուները՝ վերևից ներքև, և միայն խոզերն են մեզ նայում որպես հավասարը հավասարին[1]։
- Դիվանագիտության մեջ չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր[1]։
- Ես միշտ հետևել եմ այս կանոններին՝ մի՛ վազիր, երբ կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, երբ կարող ես նստել, մի՛ նստիր, երբ կարող ես պառկել[1]։
- Ավելի հեշտ է պետություն ղեկավարել, քան դաստիարակել չորս երեխայի[1]։
- Պատմությունն իմ հանդեպ բարեխիղճ կլինի, որովհտև ես մտադիր եմ այն գրել անձամբ[1]։
- Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանը՝ գտնվելով արտասահմանում, բայց լրիվությամբ փոխհատուցում եմ դա վերադառնալուց հետո[1]։
- Պատերազմը սարսափելի է, բայց ստրկությունն ավելի վատ է[1]։
- Յուրաքանչյուր մեդալ ոչ միայն փայլում է, այլև՝ ստվեր նետում[2]։
- Մշակույթը, գրականությունը՝ այդ ամենը հիանալի է, սակայն առանց ուժի օգնության մշակույթը դատապարտված է կործանման[3]։
- Երբեք մի հանձնվեք. երբեք, երբեք, երբեք, ոչ մեծում, ոչ փոքրում, ոչ խոշորում, ոչ մանրում, երբեք մի հանձնվեք, եթե դա չի հակասում պատվին և առողջ բանականությանը։ Երբեք մի ենթարկվեք ուժին, երբեք մի ենթարկվեք Ձեր հակառակորդի ակնհայտ հզորությանը[4]։
- Երիտասարդ տարիներին ես ինձ համար կանոն էի ստեղծել՝ ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք չխմել մինչ ճաշը։ Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, իմ կանոնն է՝ ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք չխմել մինչ նախաճաշը[5]։
- Իմ ճաշակը պարզ է. ես հեշտ բավարարվում եմ լավագույնով[5]։
- Միակ բանը, որ ցանկացել եմ, կառուցողական քննարկումից հետո իմ ցանկությունների հետ համաձայնության գալն է[5]։
- Ժողովրդավարությունը ղեկավարման ամենավատ միջոցն է, եթե հաշվի չառնենք մնացած բոլոր միջոցները[5]։
- Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխագուշակել, թե ինչ է լինելու վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս և մեկ տարի հետո։ Իսկ հետո բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ[5]։
- Կապիտալիզմի բնածին արատը հարստության անհավասար բաշխումն է։ Իսկ սոցիալիզմի բնածին արժանիքն աղքատության հավասար բաշխումն է[5]։
- Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները պարծենում են, որ պետության ծառաներն են. նրա տերը լինելը ամոթ է համարվում[5]։
- Դիվանագետ. մարդ, որը մինչև ոչինչ չասելը երկու անգամ կմտածի[5]։
- Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի քաղաքականությունը, երբ գտնվում եմ արտասահմանում, բայց, երբ վերադառնում եմ, ավելի քան հատուցում եմ[5]։
- Պատմությունը գրում են հաղթողները[5]։
- Վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են ամեն ինչում ինձ մեղադրել։ Ակնհայտ է՝ նրանք մտածում են, որ մեղքի զգացումը զարդարում է ինձ[5]։
- Դպրոցի դասատուներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել[5]։
- Եթե ճիշտը բազմազան է, ապա սուտը բազմաձայն է[5]։
- Փող կուտակելն օգտակար բան է, հատկապես, եթե դա արդեն արել են ծնողներդ[5]։
- Միշտ պատրաստ եմ սովորել, բայց ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են[5]։
- Աշխարհում շրջանառվում են սարսափելի մեծ թվով կեղծ մտահոգություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը համապատասխանում են ճշմարտությանը[5]։
- Մարդիկ հրաշալի կարողանում են պահպանել այն գաղտնիքները, որոնք չգիտեն[5]։
- Կատարելագործվել, նշանակում է՝ փոխվել, իսկ կատարյալ լինել, նշանակում է՝ հաճախակի փոխվել[5]։
- Անհեռատես է նայել շատ հեռու ապագային[5]։
- Խելացի մարդը բոլոր սխալները միայն ինքը չի անում, այլ մյուսներին էլ է հնարավորություն տալիս[5]։
- Միշտ ավելի հեշտ է հայտարարել սկզբունքների մասին, քան իրականացնել դրանք[5]։
- Չկա ավելի լավ ներդրում, քան նորածնի մեջ կաթի ներդրումը[5]։
- Հաջողությունը կարողություն է՝ շարժվել անհաջողությունից անհաջողություն՝ չկորցնելով խանդավառությունը[5]։
- Մեծ գործերի փորձառությունից պարզեցի, որ սխալ է փորձել՝ ամեն ինչ միանգամից հարթել[5]։
- Ես լավատես եմ, բայց էլի ինչ-որ բան լինելու անհրաժեշտություն եմ տեսնում[5]։
- Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք հավայան սիգար և խմեք միայն հայկական կոնյակ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 www.youandworld.am, Աֆորիզմներ Ուինսթոն Չերչիլ։
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 219. ISBN 99930-2-263-2.
- ↑ Անդրե Մորուա, ed (1986). Հույսեր և հուշեր. «Հայաստան» հրատարակչություն. էջ 432.
- ↑ Նրանք անհաջողության են մատնվել, բայց երբեք չեն հանձնվել
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 Ռազմիկ Մարտիրոսյան (հունվարի 2, 2015 թ․)։ «Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք». Ուինսթոն Չերչիլի 30 սուր արտահայտությունները։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։
- ↑ «Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն». Բորիս Պաստեռնակ։ 168.am (մայիսի 10, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։