Անահիտ Սահինյան
հայ հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ, գրող
Անահիտ Արամի Սահինյան (հունիսի 20, 1917, Վարդաբլուր - հունվարի 7, 2010, Երևան), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդուն պետք չի մասերի բաժանել՝ հոգի, սիրտ, մարմին, այդ բոլորի ամբողջությունն է մարդը, դրանք ներթափանցված են մեկը մյուսի մեջ[1]։
- Ծաղկին գեղեցկություն պարգևողը մեր աչքն է, սիրող աչքն էլ գեղեցկություն է պարգևում նրան, ում սիրում է, և իր պարգևած այդ գեղեցկությունը ամենից լավ ինքը՝ պարգևող աչքն է տեսնում[1]։
- Երջանիկ լինենելու համար էլ բնատուր ձիրք է պահանջվում, որ ամեն մեկը չունի։ Մի ինչ-որ ներքին տեսողություն է պահանջվում մարդուց, որպեսզի կարողանա գտնել փնտրած երջանկությունը, որպեսզի կուրորեն , խարխափելով չանցնի նրա կողքով, ում փնտրում է և ձեռքը գցի ու բռնի հենց նրան, ումից պետք է խուսափի[1]։
- Մարդիկ կան ծնված սուր տեսողությամբ, մարդիկ էլ կան, ի ծնե, ի բնե կարճատես՝ կամ էլ իսպառ կույր[1]։
- Քթի տակինը չտեսնելը ուրիշ բան չէ հավանաբար, քան ներքին տեսողության բացակայության նշան[1]։
- Կյանքին համ ու հոտ տվողը խենթություններն են[1]։
- Այն, ինչ իմն է, ոչ ոք չի կարող ինձանից խլել, ես ամուսնուս գինը գիտենալով, գիտեմ նաև իմ գինը...Նա երբեմն ձեզ հետ հեռախոսով զրուցում է, և դուք դրանով երջանի՞կ եք, աստված իմ, միայն թե դուք դրանով իսկապես երջանիկ լինեք, ես ձեզ խոստանում եմ այսուհետև հաճախ հիշեցնել նրան ձեր գոյությունը և խնդրել, որ զանգահարի...[1]
- Բնության օրենքով բնության ստեղծած արարածների մի տասակը մյուս տեսակի վրա իրավունք ունի ձեռք բարձրացնել միայն մեկ ծայրահեղ դեպքում, երբ ինքը քաղցած է, ու նա կարող է կեր հանդիսանալ իր համար[1]։
- Աստված ամենքի հետ է, ամենքին զրուցակից, աչքն ամենքի վրա...[1]
- Չարից, փորձանքից հեռու մնալու համար պետք է շարունակ աստծո հետ լինել, քաղցր պահել նրա աչքը քեզ վրա, հեռու մնալ գայթակղություններից, չանել այն, ինչ տերը չի սիրում, նա տեսնում է, թե ով ինչ է անում, նույնիսկ՝ թե ով ինչ է մտածում, հեռու մնալ մեղքերից[1]։
- Հացը սուրբ է, հացն աստված է պարգևել մարդուն նրա դառը քրտինքի դիմաց[1]։
- Բարի գործ կատարելը փառամոլություն չէ, այլ աստծուն հաճելի լինելու, նրա հետ հեշտ ապրելու, նրա աչքը վրադ քաղցր պահելու միջոց[1]։
- Գործը եթե պետք է արվի, պետք է արվի վճիռն արձակելուց անմիջապես հետո[1]։
- Արյունակցական քանդված կապերին փոխարինելու են գալիս աշխատանքային և հասարակական կյանքում առաջացած կապերը, բայց դրանք նույնպես հեղհեղուկ են։ Աշխատանքդ կորցրիր, քանդվեցին այդ կապերը, ասպարեզից հեռացար՝ մենակ ես մնում, մենակ՝ մահվան մոտեցող ճանապարհին[1]։
- Կապը մարդկանց հետ, երևի, զիջում է այն կապին, որ ունես քո ծննդավայրի հող ու ջրի հետ[1]։
- Բոլոր մարդիկ հավասար են, անհավասար պայմաններն են մարդկանց անհավասար դարձնում, ստեղծում տերեր և ստրուկներ, ստեղծում իշխողներ և իշխվողներ, հարուստներ և աղքատներ[1]։
- Մարդը հասարակության և իր միջազայրի ծնունդն է[1]։
- Նախախնամությունը վրեժխնդիր է լինում մարդուց ճակատագրին չհնազանդվելու համար[1]։
- Արվեստագետի մեծությունը, հիրավի, նրա կերտած դրական կերպարների մեծության մեջ է[1]։
- Բանաստեղծությունը՝ մեծերի համար թե փոքրերի, նախ և առաջ պետք է բանաստեղծություն լինի՝ արվեստի գործ[1]։
- Նպատակ պետք է ունենալ կյանքում, բարձր իդեալներ, մարդուն բարձրացնողը, մարդուն մարդ պահողն այդ է[1]։
- Բարձր գաղափարներն ու բարձր իդեալները մարդկային անհատական ու հասարակական ցավերից ծնվող ծաղիկներ են[1]։
- Բնականն ու բանականն այն է, որ ամեն մի նորմալ ծնված կենդանի արարած, այդ թվում և մարդը, օժտված է զգացումներով[1]։
- Մարդկային ոչ մի արատ մարդու հետ չի ծնվում։ Դրանք հիրավի, բնականոն կյանքին անհարիր պայմանների ծնունդն են[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել